Կքննարկվեն միջազգային պարտավորություններից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքերը. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i98545-Կքննարկվեն_միջազգային_պարտավորություններից_ԱՄՆ_ի_հրաժարվելու_դեպքերը._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու առիթն օգտագործելու ենք միջազգային պարտավորություններից, այդ թվում ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլը քննարկելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2018 03:50 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է. «ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու առիթն օգտագործելու ենք միջազգային պարտավորություններից, այդ թվում ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլը քննարկելու համար»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «ԱՄՆ-ն հրաժարվել է իր ստանձնած իր շատ պարտավորություններից, այդ թվում նաև ՀԳՀԾ-ից»:

«Նպատակ ունեմ Նյու Յորքում գումարվելիք տարբեր նիստերում քննարկել տարածաշրջանի ու աշխարհի կապակցությամբ ԻԻՀ-ի քաղաքականությունը»,-հայտարարել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահը Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթ  ունենալուց բացի նաև ելույթով հանդես կգա ՄԱԿ-ում «Խաղաղություն հանուն Նելսոն Մանդելայի մեծարման«» խորագրով նստաշրջանում:

Նյու Յորքում առաջնակարգ ԶԼՄ-ների ավագ տնօրենների հետ հանդիպումը, արտաքին քաղաքականության ոլորտի էլիտայի հետ հանդիպումը, նաև ԱՄՆ-ում իսլամական համայնքի առաջնորդների հետ հանդիպումը Նյու Յորքում կատարած այցի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու ծրագրերից են լինելու:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ԻԻՀ նախագահի գրասենյակի պետ Մահմուդ Վաեզին, ԻԻՀ նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթռավանչին և ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին Նյու Յորք կատարած ուղևորության ընթացքում ընկերակցում են ԻԻՀ նախագահին: