Բռնության ու ատելության տարածման բուժման միջոցը երկխոսությունն ու հանդուրժողականությունն է. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Ցեղապաշտության, օտարամերժության, բռնարարքների ու ատելության տարածման բուժման միջոցը պիտի որոնել երկխոսության, հանդուրժողականության և ժողովրդավարության մեջ»:
Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնավայրում Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակին նվիրված Խաղաղության նստաշրջանում հավելել է. «Նելսոն Մանդելան ժամանակակից պատմության ամենամեծ գործիչներից էր, ով խաղաղության ու բարեկամության հաստատումը ոչ թե նպատակահարմարություն այլ անհրաժեշտություն էր համարում և այդ ուղին ցույց էր տալիս երկրներհ ղեկավարներին»:
«Որչափ ցեղապաշտությունը, ցեղային խտրականությունն ու օտարամերժությունը ժողովուրդների միջև պատեր են ստեղծում, երկխոսությունը, հանդուրժողականություն ու խաղաղ համակեցութունը կառուցում են կամուրջներ և տարաձայնությունների ու պառակտման վերացման պատճառ են դառնում»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը, նշելով, որ իսկական ղեկավարները պատերի փոխարեն կամուրջներ են կառուցում:
Ռոհանին ընդգծել . «Վերջին տասնամյակներում ԻԻՀ-ն բազմակողմանիության և միջազգային խաղաղության ու համագործակցության ընդլայնման նպատակով հանդես է եկել «Քաղաքակրթությունների միջև երկխոսության» և «Բռնարարքներից ու ծայրահեղականությունից զուրկ աշխարհ» նախաձեռնություններով և շարունակում է լրջորեն հետևել այդ ուղուն: Իրանը սեղմում է խաղաղության ու հանդուրժողականության ձգտող բոլոր առաջնորդների ձեռքը»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Նելսոն Մանդելային ԻԻՀ-ի հավատարիմ բարեկամներից էր: Նա հավելել է. «Ափարթաիդի ռեժիմի կործանումից և Հարավաֆրիկյան Հանրապետությունում ժողովրդավարություն հաստատվելուց հետո, Իրանի ու Հարավային Աֆրիկայի միջև հարաբերությունները մտան նոր փուլ և շարունակում են ընդլայնվել»: