Ռոհանիի հանդիպումները Նյու Յորքում
ԻԻՀ նախագահը երկուշաբթի օրը Նյու Յորքում Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդի հետ հանդիպման ժամանակ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօրինական և միջազգային օրենքներին դեմ համարեց և ասաց. «ԱՄՀ-ի գլխավոր առաքելությունն է անդամներին պաշտպանել անօրինական գրոհի և բանկային ու արժութային պատժամիջոցների դիմաց»:
Հասան Ռոհանին ընդգծելով ԱՄՆ-ի անօրինական քայլի դիմաց ֆինանսական միջազգային կառույցների կողմից Թեհրանին աջակցություն ցուցաբերվելու անհրաժեշտությունը, հավելեց. «ԱՄՀ-ն պիտի ապացուցի, որ կարող է իրագործել անդամ մի երկրի տնտեսական կայունության ուղղությամբ իր դերակատարությունը և հույսով ենք, որ այս բնագավառում դրական քայլ վերցնի»:
Հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահը նաև նշեց. «Իրանը ցանկանում է ընդլայնել համաշխարհային արժութային կառույցների, այդ թվում ԱՄՀ-ի հետ իր հարաբերությունները և իր տնտեսական ծրագրերի իրագործման համար օգտվել այս հիմնադրամի խորհրդատվական տեսակետներից»:
ԱՄՀ-ի նախագահն այս հանդիպման ժամանակ Ահվազ քաղաքի ահաբեկչական հարձակման ընթացքում մի խումբ իրանցի քաղաքացիների նահատակության կապակցությամբ ցավակցություն հայտնելով Իրանի կառավարությանն ու ժողովրդին, ասաց. «ԱՄՀ-ի առաքելությունն է աշխարհում ֆինանսական կայունություն և տնտեսական աճ ստեղծել»:
«ԱՄՀ-ն կշարունակի Իրանի հետ համագործակցությունն ու նաև այդ բնագավառում իր առաքելությունների իրագործումը»,-հավաստիացրել է Լագարդը:
ԻԻՀ նախագահը երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում նաև հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին: Հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահը կարևորելով երկու երկրի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն, ընդգծեց, որ Իրանը ողջունում է իր նախագծերի գործադրան ոլորտում թուրք ներդրողների ու թրքական ընկերությունների մասնակցությունը:
ԻԻՀ նախագահը երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում Բոլիվիայի նախագահ Էվո Մոռալեսի հետ հանդիպման ժամանակ նկատելով, որ այսօր անկախ երկրների շահերը թելադրում են որպեսզի նրանք արտաքին միջամտությունների ու զոռբայության դիմաց կանգնած լինեն իրար կողքի, հավելեց. «Իրանի ժողովուրդը շարունակ կանգնած է մնալու իր բարեկամների կողքին»:
ԻԻՀ նախագահը երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպում ու զրույց ունեցավ նաև Կուբայի նախագահ Միգուել Դիազ-Քանելի, Աֆղանստանի գործադիր նախագահ Աբդոլլահ Աբդոլլահի և Օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ: