Թրամփի հետ հանդիպման որևէ ծրագիր չունեմ. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ԱՄՆ-ի «Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծեց, որ Նյու Յորք կատարած ուղևորության շրջագծում ԱՄՆ նախագահին հանդիպելու որևէ ծրագիր չունի:
Հասան Ռոհանին, որ Նյու Յորք է ուղևորվելու մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանին տեղական ժամանակով երկուշաբթի օրը «Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծեց, որ Դոնալդ Թրամփին հանդիպելու որևէ ծրագիր չունի և հիմնականում ԱՄՆ նախագահը չի ստեղծել այնպիսի պայմաններ, որը հող կնախապատրաստի նման հանդիպման համար:
Ռոհանին հավելեց եթե Թրամփի նման անձնավորություն հակված է բանակցության, երկխոսության ու հարաբերություններում առաջընթացի չպիտի պատժամիջոցների ու սպառնալիքի հնարքներից օգտվի: «Երբ որևէ պետություն մյուս պետության դեմ օգտագործում է իր ամբողջ կարողությունը դա այն իմաստով է, որ հարցերի կարգավորման համար անհրաժեշտ կամք չի դրսևորում»,-հավելեց Ռոհանին:
ԻԻՀ նախագահը պատասխանելով Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության չափերին, ասաց. «Պատժամիջոցը մի կողմից ճնշում է գործադրում մեր ժողովրդի վրա, բայց միևնույն ժամանակ արտահանման համար հող է նախապատրաստվել»:
Ռոհանին մերժելով ահաբեկչության մասին ԱՄՆ-ի կառավարության տարեկան զեկույցն ու այն, որ այդ զեկույցում Իրանը մեղադրվել է ահաբեկչությանն աջակցելու մեջ , ասաց. «Իրանի հարավային Ահվազ քաղաքում անցած շաբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչական դեպքը լավագույն պատասխանն է համարվում ԱՄՆ-ին և ապացուցում է, որ հակառակ Վաշինգտոնի տարած քարոզչության Իրանն ինքը տարածաշրջանում ահաբեկչության ամենամեծ զոհն է համարվում»:
«Այն երկիրը, որի տրամադրած զենքերով ահաբեկիչները ժողովրդին սպանում են Եմենում, Իրաքում ու Սիրիայում չի կարող ահաբեկչության դեմ պայքարի հավակնություն ունենալ»,-հավելեց ԻԻՀ նախագահը: