Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի վարած սխալ քաղաքականությունը դատապարտված է ձախողման. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i98612-Իրանի_կապակցությամբ_ԱՄՆ_ի_վարած_սխալ_քաղաքականությունը_դատապարտված_է_ձախողման._Ռոհանի
ԻԻՀ նախագահը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանում նկատելով, որ ՀԳՀԾ-ն արհեստական մի ճգնաժամի վերացման համար ավելի քան մեկ տասնամյակ տևած դիվանագիտական ջանքերի և սեղմ բանակցությունների մի շրջանի արդյունքն էր, ընդգծեց. «ԱՄՆ-ն հակառակ միջազգային իրավունքի նորմերին հրաժարվեց ԱԽ-ի վավերացումն ունեցող բազմակողմ մի համաձայնությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2018 20:53 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանում նկատելով, որ ՀԳՀԾ-ն արհեստական մի ճգնաժամի վերացման համար ավելի քան մեկ տասնամյակ տևած դիվանագիտական ջանքերի և սեղմ բանակցությունների մի շրջանի արդյունքն էր, ընդգծեց. «ԱՄՆ-ն հակառակ միջազգային իրավունքի նորմերին հրաժարվեց ԱԽ-ի վավերացումն ունեցող բազմակողմ մի համաձայնությունից»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Հասան Ռոհանին ընդգծելով, որ  միջազգային հարաբերություններից ԱՄՆ-ն ավտորիտար ընկալում ունի, ընդգծեց. «ՄԱԿ-ը չպիտի թույլ տա, որ իր վավերացումները որոշ անդամների ընտրական ու քարոզչական խաղերի գերին դառնան»:

ԻԻՀ նախագահը մատնանշելով այն կետը, որ Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի վարած սխալ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, ընդգծեց. «Արտաքին քաղաքականության ոլորտում ԻԻՀ-ի կողմնորոշումը շարունակ հիմնված է բազմակողմանիության և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքների հանդեպ հավատարմության վրա»:

Ռոհանին անդրադառնալով Իրանի հետ բանակցության համար ամերիկացի պաշտոնատարների ընդունած քարոզչական ժեստին, ասաց. «Իրանը ո՞ր չափանիշով կարող է պայմանավորվածությունը չհարգող ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածության հանգել»:

«Ցանկացած բանակցություն պիտի իրականացվի ՀԳՀԾ-ի և ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջանակներում, ոչ թե դրա հակառակ ուղղությամբ և վերադարձ կատարվի դեպի հետ, քանի որ դա մեծ հետադիմություն կհամարվի»,-հավելեց  Ռոհանին:

Ռոհանին Իրանի քաղաքականությունը ոչ պատերազմը, ոչ սպառնալիքը, ոչ զոռաբայությունը և միայն օրենքի հանդեպ պարտավորությունն ու դրա գործադրումը  համարելով, ասաց. «Իրանը պաշտպանում է ողջ Միջին Արևելքի տարածաշրջանում խաղաղությունն ու ժողովրդավարությունը»:

Ռոհանին նաև անդրադարձավ տարածաշրջանում ահաբեկչության դեմ Իրանի պայքարին և ասաց. «Իրանցիները, որպես ահաբեկչության երեկվա ու այսօրվա զոհեր շարունակ կանգնած են եղել ու շարունակելու են կանգնած մնալ ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում»:

ԻԻՀ նախագահը նշեց. «Իրանի ժողովուրդն այսօր սգում է տասնյակ անմեղ մարդկանց նահատակությունը ովքեր շաբաթ օրը հրի ու սրի քաշվեցին այն ահաբեկիչների միջոցով ովքեր արևմտյան մայրաքաղաքներում և նավթային դոլարներով կառավարվող որոշ արևմտյան ԶԼՄ-ներում ստանձնեցին այս վայրագության պատասխանատվությունը»:

Ռոհանին հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը և առավել ապահով ու զարգացած տարածաշրջանի ստեղծումն Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից համարելով ընդգծեց. «Իրանը  խաղաղատենչական հայացք ունի հանդեպ միջազգային հարցերը և որևէ երկրի դեմ պատերազմելու նպատակ չունի և երբևե չի ունենալու»:

Ռոհանին Իրանին ոչ  թե քաղաքականության, այլ իր մշակույթի ու քաղաքակրթության շնորհիվ կայսրություն անվանելով խոսքն ուղղեց աշխարհի երկրներին, ասելով. «Եթե խաղաղությունը ձեր իդեալը լինի Իրանից ավելի լավ գործընկեր չէք ունենալու»: