Իրանի նպատակը տարածաշրջանում ու աշխարհում լարվածության մեղմացումն է. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i98626-Իրանի_նպատակը_տարածաշրջանում_ու_աշխարհում_լարվածության_մեղմացումն_է._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի նպատակը տարածաշրջանում ու աշխարհում լարվածության մեղմացումն է, ինչը պիտի բոլորի ուշադրության կենտրոնում լինի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2018 07:36 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի նպատակը տարածաշրջանում ու աշխարհում լարվածության մեղմացումն է, ինչը պիտի բոլորի ուշադրության կենտրոնում լինի»:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետՆյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ, քննադատելով իրանցի տասնյակ քաղաքացիների նահատակության ու վիրավորվելու պատճառ դարձած Ահվազի ահաբեկչական ակտի հանդեպ արևմտյան և այդ թվում Բրիտանիայում աշխատող որոշ ԶԼՄ-ների քարոզչական բնույթի հովանավորությունն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  ասել է. «Բոլոր երկրները պիտի կտրուկ ու միանման դիրքորոշում ընդունեն ահաբեկչության հանդեպ և ընդլայնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ լուրջ պայքարի ուղղությամբ»:

Ռոհանին նշել է, որ համաձայն ԱԷՄԳ-ի բոլոր զեկույցների, ԻԻՀ-ն հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ի շրջանակում իր բոլոր պարտավորություններին ու գործադրել է դրանք: Նա ասել է. «Բազմակողմ համաձայնություններում բոլոր պարտավորությունների գործադրման հարցում բոլոր կողմերի միջև հավասարակշռությունը պիտի պահպանվի»:

Հանդիպման ժամանակ, ցավակցելով Ահվազի ահաբեկչական դեպքի կապակցությամբ, Թերեզա Մեյն ասել է. «Բրիտանիան դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և կարևորում է դրա դեմ պայքարը»:

«Բրիտանիան ողջունում է տարբեր, այդ թվում տնտեսական ու էներգետիկայի բաժիններում Իրանի հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնումը»,-հայտարարել է Բրիտանիայի վարչապետն ընդգծելով ՀԳՀԾ-ի պահպանման և այդ շրջանակում Թեհրան-Լոնդոն համագործակցությունն ու ջանքերը շարունակվելու անհրաժեշտությունը: