Տարածշրջանը կանգնած է միգրանտ ահաբեկչության խնդրի առաջ. Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Թեհրանում Ադրբեջանի ՆԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այսօր Միջին Արևելքի տարածաշրջանը դիմակայում է միգրանտ ահաբեկչության վտանգին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, այս հանդիպման ժամանակ ասել է. «Իրանն ու Ադրբեջանը միայն հարևաններ չեն, այլ ունեն կրոնական ու կենցաղային ընդհանրություններ և տնտեսական ընդլայնված համագործակցություն»:
Լարիջանին նշել է, որ մի քանի երկրներ ահաբեկչության հետ կապված անորոշ քայլեր են ձեռնարկում: Նա հավելել է. «ԱՄՆ-ն ու տարածաշրջանի որոշ երկրներ օգնում են, որ Աֆղանստանում ակտիվանան ԻԼԻՊ-ի ահաբեկիչները»:
Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովն այս հանդիպման ժամանակ ասել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությունը հիմնված է բարեկամ ու հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»:
Ռամիլ Ուսուբովն անդրադառնալով կազմակերպված հանցագործությունների կապակցությամբ Իրանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունների ընդլայնմանը, հավելել է. «Այսօր ահաբեկչությունը մեծ խնդիր է առաջացրել տարածաշրջանում: Դրան զուգահեռ միայն մի երկրի տարած աշխատանքով հնարավոր չէ կասեցնել թմրաբիզնեսը և Բաքուն ցանկանում է ընդլայնել այդ ոլորտներում համագործակցությունը»: