Իրանն արձագանքել է Արգենտինայի նախագահի հայտարարությանը
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ասել է.«Իսլամական հանրապետությունը խստորեն դատապարտում է աշխարհի ցանկացած ծայրում ցանկացած ձևով իրականացվող ահաբեկչական գործողությունները»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին5 չորեքշաբթի օրը հերքելով Արգենտինայի հանրապետության նախագահի հայտարարությունները, դրանք որակել է որպես իրողությունների խեղաթյուրում:
«Թեհրանը AMIA-ի պայթյունից հետո մշտապես դատապարտել է այն և ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին». ասել է նա:
Ղասեմին հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետությունն իր բարյացակամությունն ապացուցելու և AMIA-ի պայթյունի հետ կապված արդարությունը վերականցնելու համար, 2012 թ. ընդունեց ՄԱԿ-ում երկխոսություն ունենալու Արգենտինայի նախագահի հրավերը , իսկ 2013 թվականի հունվարին երկու երկրի միջև ստորագրվեց համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Սակայն Արգենտինայի կառավարությունը պատրաստ չէ իրագործել իր ստորագրած հուշագիրը»:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է կառուցողական համագործակցություն ունենալ Արգենտինայի հետ և այս շրջանակում նոր նախաձեռնություն է ներկայացրել՝ երկու երկրի դատական պաշտոնատարների հանդիպման համար»:
1994 թվականին Բուենոս Այրեսում հրեաներին պատկանող մշակութային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց ավելի քան 85 և վիրավորվեց ավելի քան 100 մարդ: