Էրաղչի.«ԱՄՆ-ն վստահելի բանակցող չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i98650-Էրաղչի._ԱՄՆ_ն_վստահելի_բանակցող_չէ
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Բանակցության սկզբունքը փոխադարձ հարգանքն է և այն պետությունը ,որ հավատարիմ չէ ձեռքբերված համաձայնություններին, հետագա բանակցությունների դեպքում էլ վստահելի չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2018 14:50 Asia/Tehran
  • Էրաղչի.«ԱՄՆ-ն  վստահելի բանակցող չէ»

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Բանակցության սկզբունքը փոխադարձ հարգանքն է և այն պետությունը ,որ հավատարիմ չէ ձեռքբերված համաձայնություններին, հետագա բանակցությունների դեպքում էլ վստահելի չէ»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթին, Սեյեդ Աբբաս Էրաղչին հավելել է.«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունները և  միջազգային հանրության համար այդ երկրի ստեղծած խնդիրները, մի տեսակ միահեծանություն է նկատվում միջազգային ասպարեզում, մինչդեռ այլ երկրների պատասխանատուները  հակված են բազմակողմ բանակցություններ  վարելու»:

Էրաղչին երեքշաբթի օրը Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում հստակեցրել է.«ԱՄՆ-ն որքան էլ որ հզոր լինի, իրավունք չունի թուլացնել  միջազգային կազմակերպությունները և կամայական ուղի որդեգրել»:

Նշելով ,որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի անդամ  եվրոպական երկրները մտադիր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում աջակցել այս միջուկային համաձայնությանը, Էրաղչին հավաստիացրել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն անշուշտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սրտով չի լինի»: