Ռոհանի. Իրանի օրինականությունը և ԱՄՆ-ի բռնության քաղաքականությունը հայտնի են աշխարհին
https://parstoday.ir/hy/news/iran-i98681-Ռոհանի._Իրանի_օրինականությունը_և_ԱՄՆ_ի_բռնության_քաղաքականությունը_հայտնի_են_աշխարհին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հինգշաբթի օրը ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա հավելել է. «Ամերիկացիները ՄԱԿ-ի Գլխավոր ասամլեայում ոչ մի ձեռքբերում չեն ունեցել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 12:55 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի օրինականությունը և ԱՄՆ-ի  բռնության քաղաքականությունը հայտնի են աշխարհին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հինգշաբթի օրը ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա հավելել է. «Ամերիկացիները ՄԱԿ-ի Գլխավոր ասամլեայում ոչ մի ձեռքբերում չեն ունեցել»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Նյու Յորքոից ժամանել է Թեհրան: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի օրինականությունն ու Միացյալ Նահանգների դաժանությունը ակնհայտ էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամի ելույթին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Այս ելույթը միայն ծիծաղեցրեց աշխարհի առաջնորդներին»:

Ռոհանին նաև անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀԳՀԾ-ի հարցով համատեղ հանձնաժողովի նիստին նշել է, որ այս հանդիպման ժամանակ գնահատվել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ 4 + 1 խումբը (Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը) մեծապես աջակցել են  ՀԳՀԾ-ին և հայտարարել են, որ հատուկ բանկային մեխանիզմ կստեղծվի՝ Իրանի հետ հարաբերությունները պահպանելու համար:

Ռուհանին հայտարարել է, որ տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ առևտրային հարաբերությունները:

Նա հավելել է.«Պետությունների ղեկավարները շեշտեցին, որ չեն ենթարկվի ԱՄՆ-ի պատժամիջոցներին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու որոշման և Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին: Այս քայլը արժանացել է ներքին և միջազգային քննադատության: