Ռոհանի. Իրանի օրինականությունը և ԱՄՆ-ի բռնության քաղաքականությունը հայտնի են աշխարհին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հինգշաբթի օրը ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա հավելել է. «Ամերիկացիները ՄԱԿ-ի Գլխավոր ասամլեայում ոչ մի ձեռքբերում չեն ունեցել»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Նյու Յորքոից ժամանել է Թեհրան: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի օրինականությունն ու Միացյալ Նահանգների դաժանությունը ակնհայտ էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամի ելույթին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Այս ելույթը միայն ծիծաղեցրեց աշխարհի առաջնորդներին»:
Ռոհանին նաև անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀԳՀԾ-ի հարցով համատեղ հանձնաժողովի նիստին նշել է, որ այս հանդիպման ժամանակ գնահատվել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ 4 + 1 խումբը (Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը) մեծապես աջակցել են ՀԳՀԾ-ին և հայտարարել են, որ հատուկ բանկային մեխանիզմ կստեղծվի՝ Իրանի հետ հարաբերությունները պահպանելու համար:
Ռուհանին հայտարարել է, որ տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ առևտրային հարաբերությունները:
Նա հավելել է.«Պետությունների ղեկավարները շեշտեցին, որ չեն ենթարկվի ԱՄՆ-ի պատժամիջոցներին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու որոշման և Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին: Այս քայլը արժանացել է ներքին և միջազգային քննադատության: