Ղասեմի.«Սաուդյան Արաբիան աշխարհում ահաբեկչության ամենահայտի հովանավորն է»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Այսօր աշխարհում, մասնավորապես` Միջին Արևելքում տիրող ահաբեկչության ակունքը հանդիսանում են Սաուդյան Արաբիան և այդ ռեժիմի ծայրահեղական գաղափարները»:
Հերքելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրի հակաիրանական անհիմն հայտարարությունները, Բահրամ Ղասեմին հավելել է.«Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ իր երկիրը կաջակցի Դոնալդ Թրամփի հակաիրանական ռազմավարությանը: Ջուբեյրի այդ հայտարարությունը նորություն չէ, քանի որ Արաբիան, Սիոնիստական ռեժիմի լոբիի ուղեկցությամբ և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսական աջակցությամբ, փորձում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ուղղորդել պատերազմ հրահրելու և տարածաշրջանն ապակայունացնելու ուղղությամբ »:
Ղասեմին ասել է.«Երբ Եմենի դեմ ագրեսիա իրականացրած երկրի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնը չարաշահում է և նման հայտարարություն է անում, դա բխում է այն գաղափարներից, որոնցով նա և Ալե Սաուդը դաստիարակվել են»:
Արաբիայի ԱԳ նախարարն ուրբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է,որ Արաբիան կաջակցի ԱՄՆ-ի հակաիրանական նոր ռազմավարությանը»: