Սաուդցիներն են ֆինանսավորում ահաբեկչությունը. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի ԳԱ-ում Իրանի ներկայացուցիչը երկուշաբթի օրն արձագանքելով ԻԻՀ-ի դեմ Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի լեզվագարությանն ընդգծել է. «Աշխարհում բոլորը գիտեն, որ սաուդցիները ֆինանսավորում են ահաբեկչությունը և տարածաշրջանում ու աշխարհում անկայունության ազդակն են համարվում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աբբաս Գոլռուն ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանում նշել է, որ Արաբիան գործ ունի ոչ թե մտքի ու տրամաբանության, այլ դրամի դիվանագիտության հետ: Նա ասել է. «Սաուդցիները դոլարներ սրսկելով ու ահաբեկչությանն աջակցելով անկայուն են դարձնում այնտեղ որտեղ վտանգված են տեսնում իրենց շահերը»:
ՄԱԿ-ում ԳԱ-ում Իրանի ներկայացուցիչն Արաբիային կոչ է արել հրաժարվել ահաբեկչությանն աջակցելուց ու նաև այլ երկրների դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց:
«Իրանն անկեղծ հարևան է համարվում բոլոր նրանց համար ովքեր իրենց հարաբերություններում անկեղծ են»,-ընդգծել է Աբբաս Գոլռուն:
ՄԱԿ-ի ԳԱ-ում Իրանի ներկայացուցիչը նաև հավելել է. «Իրանի դռները միշտ բաց են երկխոսության համար»:
Ադել Ալ-Ջոբայրն ուրբաթ օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միաժամանակ, ԻԻՀ-ին մեղադրել էր ահաբեկչությանն աջակցելու մեջ և հայտարարել, որ Իրանը սրում է Միջին Արևելքում անկայունությունը: