Ռոհանին բարձր է գնահատել Իրանի զինված ուժերին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը գնահատել է Իրանի զինված ուժերին՝ ահաբեկիչների դեմ պայքարում հստակ եւ վճռական քայլեր ձեռնարկելու կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն կտրուկ պատասխան է տվել կանանց եւ երեխաներին սպանող ահաբեկիչներին:
Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է, որ Իրանը միշտ կոշտ պատասխան է տալու թշնամիներին: Նա ասել է.-«Իրանը ահաբեկչությունը կազմակերպողներին նույքան մեղավոր է համարում, որքան գործադրողներին: Մենք կտրուկ պատասխան կտանք ահաբեկչություն կազմակերպողներին»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև ասել է, որ այս ծրագրի իրականացումը կարող է շատ կարևոր քայլ դառնալ Իրանում ֆինանսական հաստատության նպատակների պահպանման գործում: