Իրանն զգուշացրեց Սիոնիստական ռեժիմի ֆաշիստ պարագլուխներին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը Սիոնիստական ռեժիմի ցեղապաշտ և քաղաքավարությունից ու խոհեմությունից զուրկ պարագլուխներին զգուշացրեց Իրանի ժողովրդի հասցեին հնչեցվող անքաղաքավարի և անխոհեմ հայտարարությունների կապակցությամբ:
Բահրամ Ղասեմին «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում արձագանքելով Իրանի ժողովրդի հասցեին Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռուվին Ռիվլինի վերջին լկտի և թշնամական հայտարարությանն, ընդգծեց. «Սիոնիստական սատանայաբարո և անխելք պարագլուխները, ովքեր իրենց ստերով ու խորամանկությամբ փորձում են Իրանի ժողովրդին բաժանել ժողովրդից ելած իշխանությունից, կորցրել են խոսքի հավասարակշռություն Այս անգամ նրանք իրենց լկտիությամբ ու հնչեցրած վիրավորանքով ապացուցեցին, թե ինչպես են հակադրված Իրան և իրանցիներ կոչվող իրողությանը և այրվում են թունավոր ու անհատնում ատելությամբ»:
«Առավել լկտիությունը կայանում է նրանում, որ մի ռեժիմի պարագլուխները որի գլխավոր յուրահատկությունը համարվում է բարբարոսությունը, ագրեսիան, նվաստացումը, խորամանկությունն ու լկտիությունը, նման որակում է տալիս վաղեմի պատմություն ու մշակույթ ունեցող քաջարի մի ժողովրդի, որը համարվում է հրեա ժողովրդի փրկիչը: Նրանք հայտարում են, որ իրանցիներին պետք է սովի մեջ պահել»,-ընդգծեց Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի խոսքերով. «Իրանի մեծ ու իմաստուն ժողովուրդը հարգելով Մովսես մարգարեի հետևորդների դիրքն ու իրավունքները, նրանց առանձնացնում է զավթված տարածքներում իշխող ֆաշիստ, ագրեսոր ու սանձարձակ մի փոքրամասնությունից»:
Սիոնիստական ռեժիմի նախագահը հինգշաբթի օրը զավթված Ղոդսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Իրանի ժողովրդի հասցեին վիրավորական հայտարարություն կատարելով ասել էր. «Պիտի սովի մեջ պահել Իրանի ժողովրդին»: