Ամերիկացիները վստահելի չեն. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i99038-Ամերիկացիները_վստահելի_չեն._Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «ՀԳՀԾ-ն լքելով ԱՄՆ-ն ապացուցեց, որ բանակցության համար վստահելի երկիր չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2018 04:07 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «ՀԳՀԾ-ն լքելով ԱՄՆ-ն ապացուցեց, որ բանակցության համար վստահելի երկիր չէ»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ օրն «Ալ-Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում հավելեց. «Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցության որևէ ցանկություն չունի, քանի որ Վաշինգտոնը բանակցության համար վստահելի երկիր չէ»:

«Իրանը եվրոպացիներին ժամանակ է տվել, որպեսզի հատուցեն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու ծախսերը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի պահպանման համար Իրանի ու Եվրոպայի բանակցություններին:

ԻԻՀ ԱԳ նախարարը Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ ասել է. «Թեհրանն այդ երկրի ճգնաժամի կարգավորման համար քաղաքական լուծումներ է որոնում»:

ԻԻՀ-ն, որպես տարածաշրջանում ազդեցիկ երկիր շարունակ փորձել է քաղաքական միջոցներով կարգավորել Միջին Արևելքում գոյություն ունեցող ճգնաժամերն, այդ թվում նաև Սիրիայի ճգնաժամը: