Ամիր Աբդոլլահյան.«Սիոնիստներն տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու քաջություն չունեն»
https://parstoday.ir/hy/news/iran-i99139-Ամիր_Աբդոլլահյան._Սիոնիստներն_տարածաշրջանում_նոր_պատերազմ_սկսելու_քաջություն_չունեն
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու քաջություն չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2018 07:03 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Սիոնիստներն տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու քաջություն չունեն»

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու քաջություն չունի»:

Խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Թեհրանում, Դիմադրությունը հովանավորող արաբական առաջընթաց ճակատի անդամների հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը ձգտում են թուլացնել Դիմադրության առանցքը և այդ պայքարի համար նրանք դիմում են սպառնալիքի, շրջափակման, քաղաքական ճնշման, հոգեբանական պատերազմի ու հակաքարոզչության»:

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի նախագծերը ֆինանսավորելու Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի քայլերին, Ամիր Աբդոլլահյանը ԱՄՆ-Սիոնիստական ռեժիմ-Սաուդյան Արաբիա եռանկյունու գլխավոր նպատակը համարել է «Դարի գործարք» նախագծի իրագործումը:

Նա նշել է, որ Թրամփը դիմում է ցանկացած քայլի՝ Իրանին ու Դիմադրության առանցքին հարվածելու համար:

Դիմադրությունը հովանավորող արաբական առաջադեմ ճակատի անդամները ևս կարևորել են տարածաշրջանում սիոնիստական նախագծերի դեմ պայքարում արաբական ու իսլամական պետությունների միասնությունն ու զարթոնքը: