Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն
https://parstoday.ir/hy/news/iran-i99270-Իրանում_Գերմանիայի_դեսպանը_կանչվել_է_ԱԳ_նախարարություն
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «Ի նշան բողոքի Իրանի դիվանագետներից մեկին Բելգիա արտահանձնելու կապակցությամբ Գերմանիայի դատարանի ընդունած որոշման դեմ, Թեհրանում Գերմանիայի դեսպանը չորեքշաբթի օրը կանչվել է ԱԳ նախարարություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2018 01:52 Asia/Tehran
  • Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «Ի նշան բողոքի Իրանի դիվանագետներից մեկին Բելգիա արտահանձնելու կապակցությամբ Գերմանիայի դատարանի ընդունած որոշման դեմ, Թեհրանում Գերմանիայի դեսպանը չորեքշաբթի օրը կանչվել է ԱԳ նախարարություն»:

Գերմանիայի դատարանը Բելգիային է արտահանձնել իրանցի մի դիվանագետի, ով ավելի վաղ կալանքի տակ էր առնվել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համաժողովում ռմբադրության ենթադրյալ ծրագրի հետ կապված կեղծ մեղադրանքով:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համաժողովի ժամանակ  ռմբադրության փորձ կատարելու մեղադրանքով, Բրյուսելը հունիսի 30-ին կալանավորել էր իրանական քաղաքացիություն ունեցող բելգիացի մի զույգի: Բելգիան հայտարարում է, որ զույգը կապի մեջ է եղել իրանցի դիվանագետի հետ:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, չորեքշաբթի օրն ասել է. «Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարի օգնականն ու նախարարության Եվրոպայի հարցերով գերատեսուչը, իրանցի դիվանագետի բերման ենթարկվելու, կալանավորման ու արտահանձնման կապակցությամբ Իրանի խիստ բողոքը փոխանցելով հայտարարեցին որ դա Իրանի ու Եվրոպայի հարաբերությունների թշնամիների սադրանքն է»:

«Հանդիպման ժամանակ նաև ընդգծվեց, որ այս սադրանքը նպատակ ունի խաթարել Իրանի ու Եվրոպայի հարաբերությունները և ցուցադրական քայլ է, որը նպատակ ունի քողարկել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման և Սիոնիստական ռեժիմի կրած պարտությունները»,-նշել է Բահրամ Ղասեմին, ընդգծելով, որ Իրանի համոզմամբ, այդ քայլը հակասում է դիվանագիտության իրավունքի ընդունված նորմերին և ԻԻՀ-ն պահանջում է, որպեսզի հիշյալ դիվանագետը շտապ կերպով Թեհրան վերադարձվի: