Միացյալ Նահանգները պարտվել է Իրանի լեգիտիմության դիմաց
ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ընդգծելով, որ Իրանն անկասկած արտաքին քաղաքականության ոլորտում հաղթել է, իսկ Միացյալ Նահանգները՝ ձախողվել, ասել է. «Բոլորը գիտեն, որ Միացյալ Նահանգները խախտել է իրավական և քաղաքական բնույթի միջազգային պարտավորությունները և Մենք հաջողեցինք ու հաղթեցինք»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիին կիրակի առավոտյան երկրի համալսարանների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողության ընթացքում ունեցած ելույթում նշելով, որ համալսարանները կարեւոր դեր են խաղում երիտասարդ սերնդի գիտության, մշակույթի, կարգապահության և օրենսդրության զարգացման մեջ, հավելել է, որ համալսարանները շատ կարևոր դեր են խաղում ուսանողներին հմտություններ փոխանցելու հարցում:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությանը, նախագահն ասել է. «40 տարուց ի վեր ԱՄՆ-ի կողմից նման թշնամություն Իրանի դեմ չի եղել»:
Ռուհանին ասել է. «Միացյալ Նահանգները մինչև հոկտեմբերի 13-ը չի սպասել Իրանին բոյկոտելու համար»:
Նախագահը նշել է, որ Եվրամիությունն այժմ Իրանի հարցով կանգնած է ԱՄՆ-ի շահերի դեմ, ինչը փոքր հարց չէ:
Ռոհանին հավելել է, որ ԶԼՄ-ների հոգեբանական պատերազմը, տնտեսական պատերազմը եւ համակարգի արդյունավետությունը, ինչպես նաեւ լեգիտիմության ժխտումը, Իրանի վրա հարձակվելու ամերիկյան քայլիի նպատակներն են:
«Մենք, անկասկած, միասնությամբ կհաղթահարենք այս փուլը և կհաղթենք Միացյալ Նահանգներին», - ասել է Նա:
Ռոհանին հավելել է.«Եթե վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին արդարացիորեն վերաբերվենք, կտեսնենք, որ ամերիկացիները քաղաքականապես պարտվել են Իրանի Իսլամական Հանրապետության դիմաց, որի հստակ օրինակն է նրանց ՀԳՀԾ-ից անօրինական դուրս գալը»:
Նախագահը նշել է, որ ՄԱԿ-ի կենտրոնատեղին հյուրընկալող երկիրը փորձում է օգտագործել իր նախագահությունն Անվտանգության Խորհրդում: Սակայն ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ն ձախողեց ՄԱԿ-ի ԱԽ նիստում, քանի որ ԱԽ-ի 14 երկրներ կողմ չքվեարկեցին ԱՄՆ-ին, և այդպիսով հաստատվեց Իրանի արդարացիությունն ու լեգետիմությունը: