Ղասեմի. FATF- ին միանալը Իրանի օգտին է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, երկուշաբթի օրը Փարիզում ընթացող Ֆինանսական հատուկ ակտ խմբի FATF-ի նիստի մասին հայտարարել է, որ Իրանի միացումը այդ խմբին, անկասկած մեծ առավելություններ կունենա երկրի համար և կնպաստի Իսլամական հանրապետության տնտեսական շահերի ապահովմանը:
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Իրանը միանալու է FATF- ին , գործող օրենքների շրջանակներում:
ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի կողմից FATF- ի Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի նիստի վրա ազդեցություն գործադրելու մասին Ղասեմին հույս է հայտնել, որ միջազգային ինստիտուտները և կազմակերպությունները կարող են լիովին անկախ լինել և առանց արտաքին ճնշման որոշումներ կայացնել:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ասել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանը և ԵՄ-ն շարունակել են համագործակցությունը և մինև այժմ, երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցվել, և դրական առաջընթաց է նկատվում փոխգործակցության հեռանկարում:
Նա ասել է, որ առանց Դամասկոսի կառավարության թույլտվության, Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությունն անօրինական է եւ հակասում է միջազգային չափանիշներին, հետևաբար Միացյալ Նահանգները պետք է խուսափի այդ երկրում ցանկացած միջամտությունից: