Իրանն ու Աֆղանստանը երկկողմ հարաբերությունների հին պատմություն ունեն. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Աֆղանստանն ԻԻՀ-ի կարևոր հարևանն է և երկու երկրի լուրջ համագործակցությունն ունի վաղեմի պատմություն»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրը ներքին ու արտասահմանցի լրագրողների հետ շաբաթական ասուլիսում պատասխանելով հոկտեմբերի 20-ին կայանալիք Աֆղանստանի խորհրդարանական ընտրությունների և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում այդ երկրում անվտանգության հետ կապված զարգացումների լույսի ներքո երկկողմ համագործակցությունների ընդլայնման մասին ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան հաղորդումների թղթակցի հարցումին հույս է հայտնել, որ Աֆղանստանի ընտրությունները տեղի կունենան հանդարտ և այդ երկրի ժողովրդի համար ընդունելի մթնոլորտում:
«Անկախ Աֆղանստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Իրանի համար ընդունելի է լինելու ցանկացած արդյունք»,-հայտարարել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Սիրիայի վերակառուցմանն Իրանի մասնակցությանն, ասել է. «Նկատի առնելով ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Սիրիայում խորհրդատվական բնույթի ներկայությունը, հիմք ընդունելով այդ երկրի կառավարության դիմումը և մինչ այս երկրում ունեցած ներկայությունը, Իրանը կմասնակցի Սիրիայի վերակառուցմանը»:
Անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Սիրիայում այդ երկրի միջամտությունը կատարվում է առանց Դամասկոսի կառավարության թույլտվության: Այն անօրինական է և հակասում է միջազգային օրենքներին: Հետևաբար ԱՄՆ-ն անհապաղ պիտի հրաժարվի Սիրիայի հարցերին ցանկացած տեսակի միջամտությունից ու այդ ուղղությամբ քայլերից»:
Իրանի դիվանագիտության կառույցի խոսնակը Ֆինանսական ակտի մասնավոր խմբում՝ FATF-ում, ազդեցություն գործելու ԱՄՆ-ի գանձապահության նախարարության ջանքերի կապակցությամբ ասել է. «Միջազգային կառույցներն ու կազմակերպությունները պետք է կարողանան անկախ լինել և առանց արտաքին ճնշումների ընդունել անհրաժեշտ որոշումները»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը շարունակվելու կապակցությամբ ասել է. «Մինչ այսօր երկկողմ հարաբերություններում լուրջ առաջադիմություն է արձանագրվել և առկա է համագործակցության դրական հեռանկար»: