Նավթի գների կրճատման համար ԱՄՆ-ն պիտի հրաժարվի պատժամիջոցներից. Իրանի նավթի նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i99489-Նավթի_գների_կրճատման_համար_ԱՄՆ_ն_պիտի_հրաժարվի_պատժամիջոցներից._Իրանի_նավթի_նախարար
ԻԻՀ նավթի նախարարն ասել է. «Եթե ԱՄՆ հրաժարվի հակաիրանական պատժամիջոցներից նավի գինը կկրճատվի և շուկան դուրս կգա ներկա անհավասակշիռ վիճակից»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2018 16:36 Asia/Tehran
  • Նավթի գների կրճատման համար ԱՄՆ-ն պիտի հրաժարվի պատժամիջոցներից. Իրանի նավթի նախարար

ԻԻՀ նավթի նախարարն ասել է. «Եթե ԱՄՆ հրաժարվի հակաիրանական պատժամիջոցներից նավի գինը կկրճատվի և շուկան դուրս կգա ներկա անհավասակշիռ վիճակից»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նավթի  նախարար Բիժան Նամդար Զանգանեն երեքշաբթի օրը Նավթի ու էներգիայի 4-րդ համաժողովին առընթեր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ  բռնությամբ կարող է նավթի գինը կրճատել: Նա ասել է. «Նավթի շուկայում անկայունությունն ԱՄՆ-ի քայլերի հետևանքն է»:

«Որևէ երկիր հավելյալ արտադրության թողունակություն չունի և ներկա պայմաններում նավթի շուկան չի կարող կարգավորվել, քանի որ փորձագետների տեսակետից, շուկայում կա առաջարկի պակաս»,-հայտարարել է Իրանի նավթի նախարարը:

«Համաշխարհային շուկաներում բացը ծածկելու համար Արաբիան օգտվում է իր նավթային պաշարներից, որը հայտնի չէ մինչև երբ կարող է շարունակվել»,-ընդգծել է Զանգանեն: