Իրանն ու ԵՄ-ը պատրաստ են ընդլայնել համագործացությունները
Բելգիայի նոր դեսպանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում Իրանի նախագահն ասել է.«Իրանը պատրաստ է առավել քան երբևէ ընդլայնել առևտրական, տնտեսական և քաղաքական համագործակցությունների ԵՄ-ի, այդ թվում՝ Բելգիայի հետ:
Երեքշաբթի օրը, Թեհրանում Բելգիայի նոր դեսպան Վերոնիկ Փոթիի հավատարմագիրն ստանալուց հետո, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանն ու Բելգիան լավ և վաղեմի հարաբերություններ ունեն և Երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ու հզորացման ճանապարհին արգելքներ չկան»:
Իրանի նախագահը ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԵՄ-ի քաղաքական դիրքորոշումները ամուր է բնութագրել և հույս է հայտնել, որ գործնական դաշտում նույնպես ԵՄ-ն կկարողանա արժեքավոր ու նպաստավոր քայլեր անել:
Հանդիպման ընթացքում, Թեհրանում Բելգիայի նոր դեսպան Վերոնիկ Փաթին ասել է.«Բոլոր, հատկապես տնտեսական ոլորտում, առավել քան երբևէ զարգացել են Թեհրան-Բրյուսել հարաբերությունները և երկու երկրները 2020թ. տոնելու են երկկողմ հարաբերությունների հաստատման 100-ամյակը»: