Մեկնարկել է Իրան-Սիրիա գործարար համագործակցության զարգացման համաժողովը
https://parstoday.ir/hy/news/iran-i99627-Մեկնարկել_է_Իրան_Սիրիա_գործարար_համագործակցության_զարգացման_համաժողովը
Իրան-Սիրիա առեւտրային համագործակցության զարգացման վերաբերյալ խորհրդաժողովը մեկնարկել է Թեհրանում՝ երկու երկրի պետական ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչների ներկայությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2018 09:15 Asia/Tehran
  •  Մեկնարկել է Իրան-Սիրիա գործարար համագործակցության զարգացման համաժողովը

Իրան-Սիրիա առեւտրային համագործակցության զարգացման վերաբերյալ խորհրդաժողովը մեկնարկել է Թեհրանում՝ երկու երկրի պետական ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչների ներկայությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի ղեկավար Մասուդ Խոնսարին,շաբաթ օրը Թեհրանում մեկնարկած Իրան-Սիրիա գործարար համագործակցության համաժողովի  շրջանակում  հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես Սիրիայի ճգնաժամի ընթացքում կանգնեց Սիրիայի ժողովրդի կողքին, նույնպես կնպաստի այդ երկրի վերակառուցմանը:

Իրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդը հայտարարել է. «Սիրիայի առավարությունը երկրի վերականգնման փուլում առաջնային  տեղ է հատկացնում իր դաշնակիցներին, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությանը և նրանք ովքեր դերակատար են եղել Սիրիայում ահաբեկչության տարածմանն ու  այդ երկրի տնտեսությունը վերացնելու քայլերին Սիրիայում տեղ չունեն»:

Իրանում Սիրիայի դեսպանը հավելել է, որ Թեհրանի կոնֆերանսը կարող է   հիմք  ծառայել Իրանի եւ Սիրիայի առեւտրային հարաբերությունների զարգացման համար:

Հաղորդման համաձայն, Սիրիայի գործարար պատվիրակությունը բաղկացած է 50 տնտեսական ակտիվիստներից, այդ թվում՝ Սիրիայի առեւտրի պալատների եւ մասնավոր հատվածի ակտիվիստների և  պաշտոնատար անձանց, նպատակ ունենալով ուսումնասիրել Թեհրանի հետ համագործակցելու երկու երկրների հնարավորությունները: