Ռուհանին չորս նոր նախարարներ է ներկայացրել Իրանի Իսլամական խորհրդարանին
https://parstoday.ir/hy/news/iran-i99655-Ռուհանին_չորս_նոր_նախարարներ_է_ներկայացրել_Իրանի_Իսլամական_խորհրդարանին
Կիրակի օրը ԻԻՀ նախագահը Իսլամական խորհրդարանին է ներկայացրել Տնտեսության և ֆինանսների, Արդյունաբերություն, հանքերի և առևտրի, Ճանապարհների և քաղաքաշինության և Աշխատանքի ու սոցիալական ապահովության նորանշանակ նախարարներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2018 07:29 Asia/Tehran

Կիրակի օրը ԻԻՀ նախագահը Իսլամական խորհրդարանին է ներկայացրել Տնտեսության և ֆինանսների, Արդյունաբերություն, հանքերի և առևտրի, Ճանապարհների և քաղաքաշինության և Աշխատանքի ու սոցիալական ապահովության նորանշանակ նախարարներին:

Հասան Ռուհանին,  Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հղած նամակում տեղեկացրել է, որ Մոհամմադ Իսլամին նշանակվել է Ճանապարհների և քաղաքաշինության, Ֆարհադ Դեժփասանդը՝ Տնտեսության և  ֆինանսների, Մոհամմեդ Շարիաթմադարիին՝ Աշխատանքի և սոցիալական ապահովագրության, Ռեզա Ռահմանին՝ Արդյունաբերության, հանքարերի և առեւտրի նախարար:

Ճանապարհների և քաղաքաշինության  նախարար Աբբաս Ախունդին և  Արդյունաբերության, հանքերի և առտրի նախարար  Մոհամմեդ Շարիաթմադարին հրաժարական են տվել շաբաթ օրը:

2018 թ. օգոստոսին Իրանի խորհրդարանը դեմ քվերակեց Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիի և Տնտեսության ու ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի պաշտոնից հեռանալու առաջարկին: