Ամերիկյան լրատվամիջոցը հաստատել է Սիոնիստական ռեժիմի հանդեպ Իրանի գիտական գերազանցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i99692-Ամերիկյան_լրատվամիջոցը_հաստատել_է_Սիոնիստական_ռեժիմի_հանդեպ_Իրանի_գիտական_գերազանցությունը
Ամերիկյան լրատվամիջոցն անդրադառնալով տարբեր բնագավառներում Իրանի գիտական առաջադիմություններին, գրել է. «Հակառակ իր բոլոր հավակնություններին, Իսրայելը գիտական առաջադիմության ու ծաղկման բնագավառում չի կարող մրցակցել Իրանի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2018 03:59 Asia/Tehran
  • Ամերիկյան լրատվամիջոցը հաստատել է Սիոնիստական ռեժիմի հանդեպ Իրանի գիտական գերազանցությունը

Ամերիկյան լրատվամիջոցն անդրադառնալով տարբեր բնագավառներում Իրանի գիտական առաջադիմություններին, գրել է. «Հակառակ իր բոլոր հավակնություններին, Իսրայելը գիտական առաջադիմության ու ծաղկման բնագավառում չի կարող մրցակցել Իրանի հետ»:

Ամերիկյան «Էլ մանիտոր» կայքը ցրել է. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 15-ին՝ Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի՝ Քնեսետի ձմեռային նստաշրջանի բացման հանդիսության ժամանակ ելույթում իր վարչապետության շրջանը «հրաշալիքների տասնամյակ» կոչեց, սակայն հարց է ծագում, թե այս տասնամյակն ինչ հրաշալիքներ ունի ներկայացնելու համար»:

«Գիտական հոդվածների տեղեկատվական ամենամեծ բանկի Scopus-ի վիճակագրական թվերը վկայում են, որ Իսրայելն Իրանին է հանձնել գիտական հետազոտությունների արտադրման ոլորտում իր տարածաշրջանային տիրապետությունը»,-հավելել է ամերիկյան կայքը:

«Էլ մանիտոր»-ի ընդգծմամբ. «Գիտության ոլորտում Իսրայելն անկում է արձանագրել ու իր դիրքերը զիջել է նույնիսկ Թուրքիային ու Սաուդյան Արաբիային: Սակայն Իրանն այս ոլորտում ու մասնավորապես բիոքիմիայի, գենետիկայի ու մոլեկուլային կենսաբանության բնագավառներում գերազանցելով Իսրայելին, առաջատարի դիրք է զբաղեցնում»:

«Գրագետ հասարակության տեսակետից էլ Իսրայելն անկման սեմին է կանգնած և զավթված Պաղեստինում երիտասարդ հասարակության կրթության մակարդակը զիջում է ընդհանուր բնակչության կրթության միջին մակարդակին»,-եզրակացրել է «Էլ մանիտոր»-ը: