ԻԻՀ նախագահն ընդգծեց ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին դիմակայելու անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ընդգծել է Իրանի ժողովրդի դեմ միակողմանի ու անարդար պատժամիջոցներին դիմակայելու անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին կիրակի օրը Իրանի կառավարության նիստում նշելով, որ տնտեսական պատերազմի ու պատժամիջոցների սպառնալիքի պայմաններում թշնամու գլխավոր նպատակը համաշխարհային տնտեսության մեջ Իրանի ներկայության կանխումն է, ասել է. «Այս ասպարեզում արտահանողներն ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմակայման մարտի գեներալներն են»:
«Արտահանողները պահպանելով իրանական ապրանքների շուկան, թե պաշտպանելու են աշխատատեղերն ու Իրանի ներքին արտադրությունը և թե գրանցելու են համաշխարհային շուկաներում Իրանի ու իրանցու հաղթանակը»,-հավելել է ԻԻՀ նախագահը:
Հասան Ռոհանին ընդգծել է. «Իր արտարժութային ու արտահանումային բոլոր քաղաքականություններում Իրանի կառավարությունը ձգտել է ու շարունակում է ձգտել նրան, որ երկրի արտահանման ցիկլը պահպանվի»: