Իրանն ու Ֆրանսիան կարևորում են երկկողմ համագործակցությունների ընդլայնումը
Երեքշաբթի օրը, Իրան-Ֆրանսիա պառլամենտական բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Բունքարի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին ասել է.«Եվրոպական երկրների մեջ Ֆրանսիան Իրանի հետ ամենաշատ հարաբերություններն ունի և անշուշտ երկու եկրները պետք է իրենց առավելագույն ջանքերը գործադրեն՝ հարաբերությունների մակարդակը պահպանելու համար»:
Քննադատելով ահաբեկչության խնդրի նկատմամբ տարածաշրջանային ու վերտարածաշրջանային որոշ երկրների մակերեսային մոտեցումը, Իրանի խորհհրդարանի նախագահն ասել է.«Տարծաշրջանում ահաբեկչության խնդրի լուծումը կապված է երկրների վճռականության հետ և Իրանը պատրաստ է համագործակցել՝ բանակցությունների ճանապարհով Սիրիայի խնդրի կարգավորման համար»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալւոց հետո Իրան-ԵՄ հարաբերությունների շարունակման մասին Լարիջանին ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, Իրանն իրականացրել է իր ստանձնած հանաձնառությունները և ակնկալում է, որ Եվրոպան գործնական քայլեր ձեռնարկի միջուկային համաձայնության գործադրման համար»:
Ֆիլիպ Բունքարն ասել է.«Ֆրանսիան իր բոլոր հնարավորությունները կօգտագործի՝ միջուկային համաձայնության իրականացման ու ՀԳՀԾ-ի պահպանման համար»:
Ֆրանսիայի սենատում Իրան-Ֆրանսիա պառլամենտական բարեկամական խմբի ղեկավարը դրական է որակել ԻԼԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբրի դեմ պայքարում Իրանի գործունեությունը: