-
ՄԱԿ. Իսրայելը պաղեստինցի նորածիններին համարում է հատուկ թիրախներ
Հուլիս 01, 2026 17:13ՄԱԿ-ի օկուպացված պաղեստինյան տարածքների հարցերով անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա վկայում են երեխաների և նորածինների թիրախավորման մասին և պետք է հետապնդվեն ու պատժվեն:
-
Մեկնաբանություն - Ֆոն դեր Լեյենի այցը Երևան. «Խաղաղարարություն», թե՞ Կովկասում եվրոպական ազդեցության նախագծի առաջխաղացում
Հուլիս 01, 2026 16:38Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցը Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հարավային Կովկասը դարձել է համաշխարհային տերությունների միջև մրցակցության ամենակարևոր ասպարեզներից մեկը։
-
Հիլ. Իրանի դեմ պատերազմը թուլացրեց Վաշինգտոնի զսպման հեղինակությունը աշխարհում
Հուլիս 01, 2026 16:32Ամերիկյան թերթը, անդրադառնալով Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրին, գրել է. «Այս պատերազմը, բացահայտելով Ամերիկայի ռազմավարական խոցելիությունները, թուլացրել է նաև երկրի հեղինակությունը և զսպման կարողությունը այնպիսի մրցակիցների դեմ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան»։
-
Հայաստանի ընդդիմության ծրագիրը Փաշինյանին հեռացնելուհամար
Հուլիս 01, 2026 16:24Գործարար և ՀՀ իշխանության ընդդիմադիր Սամուել Կարապետյանը հայտարարել է, որ կշարունակի իր քաղաքական գործունեությունը մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
-
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար. Երկրի պաշտպանական և հրթիռային կարողությունները բանակցելի չեն
Հուլիս 01, 2026 16:22Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի պաշտոնակատար գեներալ Սեյեդ Մաջիդ Իբն ալ-Ռեզան ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողությունները ազգային անվտանգության կարմիր գիծն են և հայտարարել է, որ այդ հնարավորությունները բանակցելի չեն, և դրանց զարգացումը կշարունակվի՝ հիմնվելով տեղական հնարավորությունների վրա:
-
Ամերիկացի վերլուծաբան. ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումը չի թուլացրել Իրանի ռազմավարական դիրքը
Հուլիս 01, 2026 16:20Ամերիկացի վերլուծաբանը, ընդգծելով Վաշինգտոնի և Իսրայելի ռեժիմի ռազմավարական նպատակների ձախողումը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ առճակատման գործում, ասել է, որ ԱՄՆ ռազմական գործողության արդյունքը ոչ միայն չի փոխել Արևմտյան Ասիայում ուժերի հավասարակշռությունը, այլև Իրանին դրել է ավելի ուժեղ դիրքում, քան նախկինում:
-
Հայաստանի Սու-30ՍՄ կործանիչները համալրվել են իրանական «Յասին» կառավարվող ռումբերով․ նոր փուլ Թեհրանի և Երևանի պաշտպանական համագործակցությունում
Հուլիս 01, 2026 11:01Հայաստանի ռազմաօդային ուժերը, մարտական կարողությունների արդիականացման ծրագրի շրջանակում, Սու-30ՍՄ կործանիչները համալրել են իրանական արտադրության «Յասին» կառավարվող ռումբերով։
-
Արաղչին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարին․ Դուք ապացուցեցիք, որ արժանի չեք միջազգային մրցաշար հյուրընկալելուն
Հուլիս 01, 2026 10:37ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հայտարարություններին, նշել է, որ վերջինս ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ արժանի չէ միջազգային մրցաշար հյուրընկալելու պատասխանատվությանը։
-
Փեզեշքյան․ BRICS-ի շրջանակում Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը պետք է ընդլայնվի
Հուլիս 01, 2026 10:21ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման և BRICS-ի շրջանակում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
-
Բացահայտվել է Meta-ի համագործակցությունը Իսրայելի հետ՝ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ բովանդակության հեռացման հարցում
Հուլիս 01, 2026 10:12Ամերիկյան The Intercept պարբերականի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Meta ընկերությունը Իրանի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելի դիմումների հիման վրա հեռացրել է Facebook և Instagram սոցիալական հարթակներում հրապարակված որոշ բովանդակություն։