-
Արաղչին ներկայացրել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջընթացը Լիբանանի, պատժամիջոցների և ակտիվների հարցերում
Հունիս 22, 2026 13:45Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, ամփոփելով Պակիստանի և Կատարի միջնորդությամբ անցկացված վերջին բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ զգալի առաջընթաց է արձանագրվել Լիբանանում պատերազմի դադարեցման և տարածաշրջանային լարվածության նվազեցման ուղղությամբ։
-
Հրապարակվել են Հորմուզի նեղուցով նավերի անցման պայմանները
Հունիս 22, 2026 13:14Պակիստանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, Հորմուզի նեղուցում նավերի անցման կառավարման մարմինը հրապարակել է նոր ուղեցույցներ։
-
Հայաստանը՝ Իրանի զբոսաշրջության առաջնահերթ շուկաների շարքում․ տարածաշրջանային լարվածության ֆոնին Արևմտյան Ասիայում զբոսաշրջությունը նվազել է 14 տոկոսով
Հունիս 22, 2026 11:33Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարության արտաքին զբոսաշրջության մարքեթինգի և զարգացման գլխավոր վարչության ղեկավար Մոսլեմ Շոջային հայտարարել է, որ տարածաշրջանային լարվածության սրման հետևանքով 2026 թվականի առաջին եռամսյակում Արևմտյան Ասիա ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 14 տոկոսով։
-
Մոսկվան կոչ է անում վերջ դնել ՄԱԿ-ում Արևմուտքի գերիշխանությանը
Հունիս 22, 2026 11:26Քննադատելով ԱՄՆ-ի ներկայիս գործունեությունը, Մոսկվան հանդես է եկել կազմակերպությունում լուրջ բարեփոխումներ իրականացնելու կոչով և հայտարարել, որ ապագա գլխավոր քարտուղարը պետք է հակազդի ՄԱԿ-ի որոշումների կայացման համակարգերի վրա արևմտյան երկրների ազդեցությանն ու գերիշխանությանը։
-
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 46 ընկերության նկատմամբ
Հունիս 22, 2026 11:24Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պետական գնումների շրջանակում արգելվում է օգտագործել ամերիկյան 46 ընկերությունների արտադրանքը։
-
Հզոր Իրան․ Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսությանը կապող հանգույց
Հունիս 22, 2026 11:19Միջազգային համակարգի վերափոխումները և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացը ավելի են ընդգծել Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունը։
-
«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար․ Իրանն ու Դիմադրության առանցքը վերացնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագիրը ձախողվել է
Հունիս 22, 2026 10:32Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Ղասեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարությունը տարածաշրջանում ձախողվել է և Իրանի և Դիմադրության առանցքի վերացման ծրագիրը չի իրականացվել։ Նրա խոսքով՝ վերջին զարգացումները ցույց են տվել, որ Դիմադրության առանցքը շարունակում է պահպանել իր ուժն ու համախմբվածությունը։
-
Բաղայի․ Դիմացի կողմից պետք է պահանջենք ստանձնած պարտավորությունների կատարում
Հունիս 22, 2026 10:22ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, Բյուրգենշտոկի հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ իրանական պատվիրակության մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է հակառակ կողմից պահանջել ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։
-
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին
Հունիս 22, 2026 09:48Բելգիայի և Իրանի հավաքականները ոչ-ոքի խաղացին 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ G խմբի հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, սակայն խաղն իրադարձություններով հարուստ էր և ստացվեց մրցաշարի ամենալարված հանդիպումներից մեկը։
-
Նեթանյահուի նարատիվի փլուզումը. Սիոնիստների 92%-ը Իրանը համարում են վերջին պատերազմի հաղթող
Հունիս 21, 2026 17:33Օկուպացված տարածքներում անցկացված լայնածավալ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ սիոնիստների ճնշող մեծամասնությունը, ի հակադրություն Բենյամին Նեթանյահուի պնդումների, Իրանը համարում է վերջին պատերազմի հաղթող, իսկ Իսրայելի կառավարության գործողությունները գնահատում են որպես ձախողված: