-
Լուրեր կան, որ իշխանություններն ապօրինի ջոկատներ են կազմում․ ՆԳՆ–ի պատասխանը
Մայիս 25, 2024 17:19Հայաստանի իշխանությունը ռեպրեսիաներ է գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա անդրադարձավ արցախցի քաղաքապետների ձերբակալությունների ու խուզարկությունների դեպքերին՝ նշելով, որ դրանց հիմքում իշխանությունների վախն է։
-
Սահմանազատման ձևն ու բովանդակությունը
Մայիս 25, 2024 13:06Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնել են պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի հատվածների պահպանությունը։ Նաև հստակեցրել, որ պետական սահմանի Կիրանցի 5,8 կմ հատվածի պահպանությունը կիրականացվի մինչև 2024-ի հուլիսի 24-ը՝ անցումային սխեմայով:
-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ռազմավարական տեսլականին:
Մայիս 25, 2024 11:13Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։
-
Երևանի Կապույտ մզկիթում կայացել է Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների ոգեկոչման արարողություն
Մայիս 25, 2024 11:07Երևանի Կապույտ մզկիթում կայացել է Էբրահիմ Ռայիսիի, Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են հայաստանաբնակ իրանցիներ, հայ պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և այլոք։
-
Իրաքի Դիմադրությունն ԱԹՍ-ներով թիրախավորել է Իսրայելի Էյլաթ նավահանգիստը
Մայիս 25, 2024 10:45«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի Իսլամական Դիմադրությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱԹՍ-ներով թիրախավորել է օկուպացված տարածքների հարավում, Էյլաթ նավահանգստում գտնվող կարևոր թիրախը։
-
Պուտին․ Իրանի կառավարության հիմքերն ամուր են
Մայիս 25, 2024 10:36Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների նահատակությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է․ «Իրանի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի ակնկալվում, քանի որ այդ երկրի իշխանության հիմքերը կայուն են»։
-
Ռաֆահի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը հերթական պարտությունն է Իսրայելի համար
Մայիս 25, 2024 10:34Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 24-ին կայացրած վճռով Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումը։
-
Հեզբոլլահը հարձակում է իրականացրել Սիոնիստական ռեժիմի դիրքերի վրա
Մայիս 25, 2024 09:43Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է օկուպացված Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի դիրքերը։
-
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի կանչը Մոսկվա
Մայիս 25, 2024 09:35ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Մոսկվա: Ըստ РИА Новости-ի՝ նախարարը հայտարարել է, որ դեսպանները պարբերաբար խորհրդակցությունների են գալիս։
-
ՄԱԿ-ում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Էբրահիմ Ռայիսիի հիշատակին
Մայիս 25, 2024 09:30Մայիսի 30-ին, ժամը 10։00-ին, ԱՄԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կկայանա միջոցառում՝ նվիրված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։