Ռաֆահի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը հերթական պարտությունն է Իսրայելի համար 
(last modified Sat, 25 May 2024 07:04:12 GMT )
Մայիս 25, 2024 10:34 Asia/Tehran
  • Ռաֆահի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը հերթական պարտությունն է Իսրայելի համար 

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 24-ին կայացրած վճռով Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումը։

Վճիռն ընունվել է 13 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Վճռով Իսրայելից պահանջվում է  դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումները, վերաբացել քաղաքի անցակետը և  թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա։ 
Հաշվի առնելով Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը, անցած շաբաթ ՀԱՀ-ը դիմել էր Արդարադատության միջազգային դատարանին, կոչ անելով Իսրայելին պարտադրել դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումները։
Հայցում նշված է, որ Գազայում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն են և սպառնում են պաղեստինցիների գոյատևմանը։ 
Ավելի վաղ նույնպես ՀԱՀ-ը դատարանին հայց էր ներկայացրել Իսրայելի դեմ, ռեժիմին մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու մեջ։ 
Դատարանը հայտարարել է, որ այս վճիռը կենսական նշանակություն ունի Պաղեստինի ժողովրդի գոյատևումն ապահովելու համար:
Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նաուաֆ Սալամն ուրբաթ օրը հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը դատարանին խնդրել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռաֆահում ռազմական գործողությունների կապակցությամբ։
Նրա խոսքով՝ Ցեղասպանության արգելման կոնվենցիայի համաձայն, Ռաֆահում ցանկացած գործողություն կարող է հանգեցնել  քաղաքի մասնակի կամ ամբողջական ոչնչացման, և Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները։
Նա նշել է․ «Մեր տեսանկյունից Ռաֆահում ցանկացած ռազմական գործողություն տարածաշրջանում լիակատար ավերածություններ կառաջացնի»։