Իրաքի Դիմադրությունն ԱԹՍ-ներով թիրախավորել է Իսրայելի Էյլաթ նավահանգիստը
(last modified Sat, 25 May 2024 07:15:34 GMT )
Մայիս 25, 2024 10:45 Asia/Tehran
  • Իրաքի Դիմադրությունն ԱԹՍ-ներով թիրախավորել է Իսրայելի Էյլաթ նավահանգիստը

«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի Իսլամական Դիմադրությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱԹՍ-ներով թիրախավորել է օկուպացված տարածքների հարավում, Էյլաթ նավահանգստում գտնվող կարևոր թիրախը։

Հայտարարության մեջ ասված է, որ գործողությունն իրականացվել է ի պաշտպանություն Գազայի ժողովրդի  և ի պատասխան Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների։ Խմբավորումը հարձակում է իրականացրել նաև  Ում ալ Ռասրաշ նավահանգստի վրա։ 
Մայիսի 21-ին նույնպես Իրաքի Դիմադրությունը թիրախավորել էր Էյլաթում գտնվող կարևոր թիրախը։ 
 Իրաքի Իսլամական Դիմադրությունն  ավելի քան 240 հարձակում է իրականացրել այդ երկրի տարածքում գտնվող  90 թիրախների վրա, 65 հարձակում՝ գրավյալ տարածքներում, 88 հարձակում՝ Սիրիայում։
Խմբավորումը հայտարարել է, որ շարունակելու է հարձակումները՝ մինչև թշնամու դիրքերի ոչնչացումը։