Ապրիլ 13, 2024 10:17 Asia/Tehran
  • Սիոնիստները շարունակում են հարձակումները Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին 

ԶԼՄ-ները հայտնում են, որ սիոնիստները շարունակում են հարձակումները Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։ 

«Սամա»  գործակալության հաղորդմամբ՝ ավելի քան 1500 ավանաբնակներ, որոնք գտնվում են օկուպացիոն ռեժիմի բանակի պաշտպանության ներքո, շաբաթ օրը հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի Ալ-Մաղիր գյուղի վրա և հրկիզել ավելի քան 40 տուն և ավտոմեքենա։ 
Հարձակումների հետևանքով նահատակվել է մեկ, վիրավորվել՝ 18 պաղեստինցի։ 
Սիոնիստները հարձակվել են նաև Ռամալահի հյուսիս-արևելքում գտնվող  Աբու Ֆալահ  գյուղի վրա, կրակելով բնակիչների տների և մեքենաների վրա։
Պաղեստինյան «Իսլամական Ջիհադի» ռազմական ճյուղ` Ալ-Ղոդս գումարտակին կից Թուբասի գումարտակը տարածել է  Թուբաս քաղաքի մուտքի մոտ օկուպանտներին դարանակալած մարտիկների պատկերը։ Դիմադրության ուժերը ոչնչացրել են օկուպանտների ռազմական բուլդոզերը, պայթուցիկներ նետել սիոնիստների ուղղությամբ ինչպես նաև ծանր հրետանուց կրակել նրանց վրա։  
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը հրետակոծել է Գազայի հատվածի կենտրոնում գտնվող «Ալ-Նուսիրաթ» ճամբարի հյուսիսային հատվածը։
«Ղոդս» լրատվական գործակալությունը հրապարակել է  Գազա քաղաքի կենտրոնում գտնվող Ալ Սամար շրջանի շենքերից մեկի ռմբակոծության պատկերները։ 
Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի նահատակների ընտանիքները դեռ հույս սիոնիստների հարձակման հետևանքով ավերված շենքի փլատակների տակ գտնել իրենց ընտանիքի անդամների և երեխաների մարմինները։

Պիտակ