Այսօր նշվում է իսլամական աշխարհի ամենամեծ տոներից մեկը՝ Ղորբան տոնը
Այսօր նշվում է իսլամական աշխարհի ամենամեծ տոներից մեկը՝ Ղորբան տոնը։
Ղորբան բարեբաստիկ տոնի առիթով Աստծո տան ուխտավորները Աստծո հրամանով և նրա գոհունակությանն արժանանալու համար զոհ են մատուցում՝ վառ պահելով Աբրահամ մարգարեի հիշատակը:
Աբրահամի հավատարմությունն ու հավատքը ստուգելու համար, Աստված նրան հրամայեց զոհաբերել իր որդուն՝ Իսմայիլին: Եվ չնայած աստվածային այս հրամանը կատարելը շատ դժվար էր, Աբրահամը հնազանդվեց Աստծուն: Սակայն որքան էլ փորձեց չկարողացավ կտրել որդու կոկորդը: Այդ ժամանակ Աստված դիմեց Աբրահամին, և ասաց, որ նա հպարտությամբ է դուրս եկել այս փորձությունից ու մի ոչխար ուղարկեց նրա համար, որպեսզի զոհաբերի:
Այս պատմությունը մեծ դաս է մարդու համար՝ սեփական եսը հաղթահարելու և աստվածային հրամանին ենթարկվելու վերաբերյալ:
Ղորբան տոնը զոհաբերության, անձնվիրության և Աստծու առաջ խոնարհվելու պատրաստակամության տոն է:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը շնորհավորում է աշխարհի բոլոր մուսուլմաններին` Ղորբան բարեբաստիկ տոնի կապակցությամբ: