-
Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակել բժշկական ծառայություններ մատուցել Աֆղանստանի քաղաքացիներին
Ապրիլ 19, 2022 08:05Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է.«Չնայած ճնշող պատժամիջոցների և ծանր ծախսերի պատճառով առաջացած խնդիրներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է առողջապահական ծառայություններ մատուցել Աֆղանստանի քաղաքացիներին»։
-
Իրանը դառնում է տարածաշրջանի էլեկտրամատակարարման կենտրոնը
Ապրիլ 14, 2022 07:45Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության սինդիկատի տնօրենների խորհրդի նախագահն ընդգծել է.«Աֆղանստանը կապող օղակ է Իրանի և տարածաշրջանի էլեկտրաէներգիայի շուկայի միջև»։
-
Իրանի կառավարության խոսնակ. Իրանի և Աֆղանստանի ժողովուրդների համակեցությունը ամուր պատնեշ է սադրանքների դեմ
Ապրիլ 13, 2022 12:21Իրանի կառավարության խոսնակն ասել է. «Աֆղան գաղթականների հետ Իրանի ժողովրդի խաղաղ գոյակցության տարիները ամուր պատնեշ են երկու ժողովրդների դեմ ուղղված պառակտիչ դավադրությունների դեմ»:
-
Մեկնաբանություն- Հերաթում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը և արտաքին դավադրությունների նկատմամբ զգոն լինելու անհրաժեշտությունը
Ապրիլ 13, 2022 07:47Ռազավի սրբավայրում տեղի ունեցած վերջին հարձակումից հետո Աֆղանստանի Հերաթ քաղաքում Իրանի հյուպատոսության վրա իրականացված հարձակումը վկայում է Իրանի ու Աֆղանստանի ժողովուրդների միջև տարաձայնություններ սերմանելու ծրագրի առկայության մասին:
-
Ամիր Աբդոլլահյան. Աֆղանստանի ղեկավար մարմինը պետք է բացատրություն ներկայացնի Իրանի դիվանագիտական կենտրոնների վրա հարձակման մասին
Ապրիլ 12, 2022 14:44Քաբուլում և Հերաթում Իրանի ներկայացուցչությունների ղեկավարների հետ զրույցում, Իրանի ԱԳ նախարարն իր դժգոհությունն է հայտնել դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների բացակայության կապակցությամբ, որոնք հյուրընկալող երկրի պարտականությունն են։
-
Իրանի ՆԳ նախարար. Հերաթում և Քաբուլում տեղի ունեցած դեպքերը Իրանի և Աֆղանստանի միջև տարաձայնություն սերմանելու նպատակ են հետապնդում
Ապրիլ 12, 2022 13:55Քաբուլում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և Հերաթում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա հարձակումների մասին լրագրողների հետ զրույցում , Իրանի Ներքին գործերի նախարարն ասել է.«Կան հոսանքներ, որոնք նպատակ ունեն պառակտում սերմանել Իրանի և Աֆղանստանի միջև, ինչը թշնամին է պլանավորել»:
-
Խաթիբզադե. Աֆղանստանում Իրանի ներկայացուցչությունները շարունակում են իրենց գործունեությունը
Ապրիլ 12, 2022 13:54Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Աֆղանստանում Իրանի ներկայացուցչության գրասենյակները բաց են և շարունակում են իրենց աշխատանքը»:
-
Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Աֆղանստանի դեսպանատան հավատարմատարը
Ապրիլ 12, 2022 08:34Իրանի արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի գլխավոր տնօրենը կանչել է Թեհրանում Աֆղանստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Թեհրանի խիստ բողոքը հայտնելու Քաբուլում ԻԻՀ դեսպանատան և Հերաթում Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա հարձակումների կապակցությամբ։
-
Մեկնաբանություն- Իրանը ողջունում է Աֆղանստանում թմրամիջոցների աճեցումն ու շրջանառությունը արգելելու մասին որոշումը
Ապրիլ 05, 2022 14:54Իրանի արտգործնախարարի օգնական Սեյեդ Ռասուլ Մուսավին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Աֆղանստանում խաշխաշի աճեցումն արգելելու մասին որոշման իրագործումը տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքներ կունենա այդ երկրի և աշխարհի սև տնտեսության համար»:
-
Իրանը ողջունում է Աֆղանստանում թմրանյութերի արտադրության և աճեցման ծավալների նվազումը
Ապրիլ 05, 2022 07:21Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Աֆղանստանում թմրամիջոցների արտադրության ու աճեցման ծավալների նվազումը»։