Իրանը դառնում է տարածաշրջանի էլեկտրամատակարարման կենտրոնը
Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության սինդիկատի տնօրենների խորհրդի նախագահն ընդգծել է.«Աֆղանստանը կապող օղակ է Իրանի և տարածաշրջանի էլեկտրաէներգիայի շուկայի միջև»։
Իրանի հեռուստատեսության առաջին ալիքի «Տնտեսական սեղան» հաղորդման ժամանակ, Փայամ Բաղերին ասել է. «Մենք էլեկտրաէներգիայի առումով միացած ենք Աֆղանստանին, և էլեկտրաէներգիան Աֆղանստանի բազաներից կմատակարարվի հարևան երկրներ, որոնք էլեկտրաէներգիայի կարիք ունեն, և այդպիսով Իրանը կդառնա տարածաշրջանի էլեկտրաէներգիայի հանգույց»։
Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության սինդիկատի տնօրենների խորհրդի նախագահը նաեւ ասել է.«Մենք գտնվում ենք այն տարածաշրջանի կնտրոնում, որտեղ Իրանի հարևան տարածքներում կա մոտ 500 միլիոն բնակչություն և հարևան երկրներում միլիարդավոր դոլարների էմերգիայի կարիք կա, ինչը մեծ հնարավորություն է»։
Բաղերին նշել է.«Ներկայումս Աֆղանստանում իրականացվում ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի, ամբարտակների և էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ պայմանագրեր ու նախագծեր»։