Խաթիբզադե. Աֆղանստանում Իրանի ներկայացուցչությունները շարունակում են իրենց գործունեությունը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Աֆղանստանում Իրանի ներկայացուցչության գրասենյակները բաց են և շարունակում են իրենց աշխատանքը»:
Երեկ մի խումբ հավաքվել է Քաբուլում ԻԻՀ դեսպանատան և Հերաթում Իրանի գլխավոր հյուպատոսության առջև և սկսել քարեր նետել դիվանագիտական վայրերի ուղղությամբ:
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մոտ մեկ ամիս առաջ կիբերտարածությունում կեղծ լուրեր հրապարակվեցին աֆղան փախստականների մասին՝ նպատակ ունենալով վիրավորել երկու երկրի ժողովուրդների զգացմունքները:
Երեքշաբթի օրը Քաբուլում Իրանի դեսպանության և Աֆղանստանի այլ քաղաքներում գլխավոր հյուպատոսության գործունեության կապակցությամբ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է.«Աֆղանստանում ԻԻՀ-ի դիվանագիտական կառույցները բաց են և անխափան կշարունակեն իրենց աշխատանքը»:
Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Աֆղանստանի ղեկավար կազմից ակնկալվում է ամենայն պատասխանատվությամբ ապահովել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետների և դիվանագիտական ներկայացուցչությունների լիարժեք անվտանգությունը»։