Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակել բժշկական ծառայություններ մատուցել Աֆղանստանի քաղաքացիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i169814-Իրանը_պատրաստակամություն_է_հայտնել_շարունակել_բժշկական_ծառայություններ_մատուցել_Աֆղանստանի_քաղաքացիներին
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է.«Չնայած ճնշող պատժամիջոցների և ծանր ծախսերի պատճառով առաջացած խնդիրներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է առողջապահական ծառայություններ մատուցել Աֆղանստանի քաղաքացիներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2022 08:05 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն է հայտնել  շարունակել բժշկական ծառայություններ մատուցել Աֆղանստանի քաղաքացիներին

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է.«Չնայած ճնշող պատժամիջոցների և ծանր ծախսերի պատճառով առաջացած խնդիրներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է առողջապահական ծառայություններ մատուցել Աֆղանստանի քաղաքացիներին»։

Երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին իր ուղերձում դատապարտելով Իրանի և Աֆղանստանի թշնամիների վերջին դավադրությունը, հավելել է.«Համաշխարհային և տարածաշրջանային իմպերիալիզմը սին պատրվակներով ձգտում է  տարաձայնություն  սերմանել Իրանի ու Աֆղանստանի երկու մեծ ժողովուրդների միջև և տհաճ իրադարձություններ առաջացնելով, ռամազան սուրբ ամսվա ընթացքում վշտացնել երկու երկրի մուսուլման քույր-եղբայրներին»:

Այնոլլահին ընդգծել է.«Համաշխարհային հասարակական կարծիքը և պատասխանատու միջազգային կառույցները քաջ գիտակցում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հասկանալով Աֆղանստանի առանձնահատուկ պայմանները, չորս տասնամյակ  առաջվանից մինչ այսօր արժանավայել կերպով հյուրընկալել է բազմաթիվ աֆղանցի եղբայրների և քույրերի և ոչ մի ծառայություն չի խնայել նրանց»: