-
«Ինջերլիք»-ի բազա այցելելն արտոնելու համար Գերմանիան երկու շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային
Մայիս 28, 2017 03:14Թուրքիայում գտնվող «Ինջերլիք» ավիաաբազա այցելելու համար Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների արտոնություն տալու շուրջ տարաձայնությունը կարգավորելու համար, Գերմանիան ևս երկու շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային:
-
Իրանը , Ռուսաստանը և Թուրքիան են ճշտելու Սիրիայում ապաէսկալացիայի գոտու սահմանները
Մայիս 26, 2017 12:49ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարությամբ, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փորձագետներն են ճշտելու Սիրիայում ապաէսկալացիայի գոտու սահմանները:
-
Թուրքիայում հակակառավարական ցույցերը հասել են Ադանա
Մայիս 24, 2017 15:10Թուրքիայում հակակառավարական ցույցերը հասել են Ադանա, որտեղ մի շարք ցուցարարներ նույնպես շարունակել են պահանջել Անկարայում իշխանությունների վարած քաղաքականության դեմ հացադուլ հայտարարած և դրա հետևանքով կալանավորված թուրք ուսուցիչների ազատ արձակումը: Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
-
Թուրքիայի նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ
Մայիս 23, 2017 12:37Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս, համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։
-
Amnesty International կազմակերպությունը քննադատել է Թուրքիային
Մայիս 22, 2017 07:09Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է քաղաքական պատճառով մեծ թվով ընդդիմադիրներին պաշտոնից ազատելու Թուրքիայի կառավարության քայլերը:
-
Էրդողանն Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդ ընտրվեց
Մայիս 22, 2017 03:03Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կրկին անգամ գլխավորեց Արդարություն և զարգացում կուսակցությունը:
-
Գյուլը հրաժարվել է մասնակցել «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համաժողովին
Մայիս 21, 2017 06:54Թուրքիայի 11–րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հրաժարվել է մասնակցել «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության 3–րդ արտահերթ համաժողովին։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
-
Թուրքիան շարունակում է ռազմական դասեր տալ սիրիացի ընդդիմադիրներին
Մայիս 20, 2017 14:30Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացրել է Սիրիայի հետ այդ երկրի սահմանին Դամասկոսի կառավարության ընդդիմադիր ուժերին ռազմական դասեր տալու Անկարայի նախաձեռնության մասին:
-
Սիրիայում ռազմական գործողությունների նոր շրջանի համար Էրդողանը նոր պատրվակ է ներկայացրել
Մայիս 19, 2017 03:20Թուրքիայի նախագահն ասել է, որ Սիրիայում քրդական զինված խմբավորումների գործունեությունը շարունակվելու պատճառով հնարավոր է, որ թուրք զորայինները ռազմական գործողությունների նոր շրջան սկսեն Սիրիայի տարածքում:
-
Թուրքական դատարանը պահանջում է Գարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից
Մայիս 18, 2017 16:09Թուրքիայի արդարադատության նախարարությունը մեջլիս է ուղարկել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի պատրաստած մեղադրական եզրակացությունը, որով պահանջվում է հայ պատգամավոր Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հայտնում է թուրքական T 24 լրատվամիջոցը: