Թուրքիայում հակակառավարական ցույցերը հասել են Ադանա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62826-Թուրքիայում_հակակառավարական_ցույցերը_հասել_են_Ադանա
Թուրքիայում հակակառավարական ցույցերը հասել են Ադանա, որտեղ մի շարք ցուցարարներ նույնպես շարունակել են պահանջել Անկարայում իշխանությունների վարած քաղաքականության դեմ հացադուլ հայտարարած և դրա հետևանքով կալանավորված թուրք ուսուցիչների ազատ արձակումը: Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2017 15:10 Asia/Tehran
  • Թուրքիայում հակակառավարական ցույցերը հասել են Ադանա

Թուրքիայում հակակառավարական ցույցերը հասել են Ադանա, որտեղ մի շարք ցուցարարներ նույնպես շարունակել են պահանջել Անկարայում իշխանությունների վարած քաղաքականության դեմ հացադուլ հայտարարած և դրա հետևանքով կալանավորված թուրք ուսուցիչների ազատ արձակումը: Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ այսօր Անկարայում և Ստամբուլում կազմակերպված ցույցերի ժամանակ եղել են բազմաթիվ ձերբակալություններ:

Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում կայացված որոշման հետևանքով իրենց աշխատանքից զրկված ուսուցիչները շարունակում էին հացադուլը՝ անտեսելով բժիշկների՝ մահվան սպառնալիքի մասին զգուշացումները: Օրեր առաջ երկու ուսուցիչները ձերբակալվել ու կալանավորվել են, ինչից հետո երկրում ուժգնացել է բողոքի ալիքը:

tert.am/