Amnesty International կազմակերպությունը քննադատել է Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i62648-amnesty_international_կազմակերպությունը_քննադատել_է_Թուրքիային
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է քաղաքական պատճառով մեծ թվով ընդդիմադիրներին պաշտոնից ազատելու Թուրքիայի կառավարության քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2017 07:09 Asia/Tehran
  • Amnesty International կազմակերպությունը քննադատել է Թուրքիային

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է քաղաքական պատճառով մեծ թվով ընդդիմադիրներին պաշտոնից ազատելու Թուրքիայի կառավարության քայլերը:

Amnesty International կազմակերպությունը Թուրքիայի կառավարությանը մեղադրել է 2016 թ. հունիսի 15-ի անհաջող հեղաշարջումից հետո, անարդար կերպով և քաղաքական դրդապատճառներով, մեծ թվով ընդդիմադիրներին  պաշտոնից ազատելու մեջ: 

Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարեց և պաշտոնից ու աշխատանքից ազատեց ավելի քան հարյուր հազար հոգու:

Amnesty International կազմակերպությունն իր զեկույցում խիստ քննադատել է արհմիությունների, քաղաքական ակտիվիստների և լրագրողների դեմ Անկարայի պաշտոնատարների ձեռնարկած քայլերը:

Ընդդիմության նկատմամբ իր որոշումներն արդարացնելու համար, Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին հարող ցանցերին և նրան է մեղավոր ճանաչել  երկրում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման հարցում, սակայն Գյուլենն անհիմն է համարում այդ մեղադրանքները: