Էրդողանն Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդ ընտրվեց
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կրկին անգամ գլխավորեց Արդարություն և զարգացում կուսակցությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայում Սահմանադրության մեջ մտցված փոփոխությունները գործադրման հանձնվելուց հետո,. Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրը գումարված Արդարություն և զարգացում կուսակցության արտահերթ համագումարում 1414 ձայներով այդ կուսակցության առաջնորդ ընտրվեց:
Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիր Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2014 թվականին նախագահական ընտրություններում հաղթելով պարտավորվեց հրաժարվել այդ կուսակցության անդամակցությունից և կուսակցության առաջնորդի պաշտոնը հանձնեց նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Կուսակցությունն այնուհետև գլխավորեց գործող վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Թուրքիայում շուրջ մեկ ամիս առաջ վավերացված սահմանադրական բարեփոխումների համաձայն նախագահն այսուհետ կարող է միաժամանակ անդամակցել կամ գլխավորել քաղաքական որևէ կուսակցություն: Էրդողանը երեք շաբաթ առաջ կրկին Արդարություն և զարգացում կուսակցության անդամ դարձավ և կիրակի օրը գումարված արտահերթ համագումարում այդ կուսակցության առաջնորդ ընտրվեց: