Ծովակալ Ազմայի․ Իրանը թույլ չի տա թշնամիներին վերադառնալ տարածաշրջան
https://parstoday.ir/hy/news/iran-i250214-Ծովակալ_Ազմայի_Իրանը_թույլ_չի_տա_թշնամիներին_վերադառնալ_տարածաշրջան
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը, ընդգծելով Իրանի ռազմավարական դերը Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա օտարերկրյա ուժերին վերադառնալ տարածաշրջան։
(last modified 2026-09-16T07:05:16+00:00 )
Սեպտեմբեր 16, 2026 10:33 Asia/Tehran
  • Ծովակալ Ազմայի․ Իրանը թույլ չի տա թշնամիներին վերադառնալ տարածաշրջան

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը, ընդգծելով Իրանի ռազմավարական դերը Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա օտարերկրյա ուժերին վերադառնալ տարածաշրջան։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRIB-ին, Իսլամական Հանրապետությանը սատարելու նպատակով 200-րդ անընդմեջ օրն Իրանի ժողովրդի՝ փողոցներ դուրս գալու կապակցությամբ հղած ուղերձում, ծովակալ Ալի Ազմային հարավային ճակատում և ծովում մարտիկների խիզախությունը համարել է ժողովրդի տոկունության և ներկայության արդյունքը։
Անդրադառնալով վերջին 200 օրերի ընթացքում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տեղի ունեցած զարգացումներին, նա նշել է, որ այդ տարածքները մաքրվել են ԱՄՆ-ի զինված ուժերի և իսլամի թշնամիների ներկայությունից, իսկ Հորմուզի նեղուցը գտնվում է իսլամի մարտիկների վերահսկողության ներքո։
Նա ընդգծել է, որ Իրանը դիմակայելու է տարածաշրջան օտարերկրյա ուժերի վերադարձի փորձերին և ասել․ «Մենք բաց չենք թողել «աշխարհակերների» կոկորդը և թույլ չենք տա նրանց կրկին վերադառնալ ու անարդար կերպով հաստատվել տարածաշրջանում»։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ ժողովրդի ներկայությունը Իրանի հզորության և զսպման կարողության հենարանն է և կոչ է արել պահպանել