-
Թուրքական ինքնաթիռներն օրվա ընթացքում 22 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը
Փետրվար 17, 2016 15:46Թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մեկ օրվա ընթացքում 22 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Խախտումներն արձանագրվել են Հիոս, Սամոս, Լեմնոս եւ Լեսբոս կղզիների մոտակայքում: Տագնապով օդ են բարձրացել հունական կործանիչները:
-
Թուրքիան աջակիցներ է փնտրում Սիրիա մտնելու համար
Փետրվար 17, 2016 15:42Թուրքիան միջազգային աջակցություն է փնտրում` հարևան Սիրիայում ցամաքային ռազմական գործողություն սկսելու համար, հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը: «Մենք կոալիցիայի մեր գործընկերներին ասում ենք, որ ցամաքային գործողությունն անհրաժեշտ է: Մենք այս հարցը քննարկում ենք դաշնակիցների հետ», - Reuters գործակալությանն ասել է բարձրաստիճան թուրք պաշտոնյա:
-
Թուրքիայում նոր նույնականացման քարտերում ՄԻԵԴ-ի պահանջով կրոնը չի նշվելու
Փետրվար 17, 2016 05:41Թուրքիայում նոր տրամադրվող նույնականացման քարտերով զգալի փոփոխություն է տեղի ունեցել։
-
Հաքերները բացահայտել են Թուրքիայի ոստիկանության ուժերի մոտ պահվող տեղեկությունները
Փետրվար 17, 2016 04:51«Անծանոթ հաքերներ»-ի խումբը երեքշաբթի օրը հրապարակելով Թուրքիայի ոստիկանության ուժերի մոտ պահվող գաղտնի տեղեկությունները, հայտարարել է, թե այդ քայլին դիմել է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով:
-
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թուրքիայից պահանջեց դադարեցնել Սիրիայի դեմ հարձակումները
Փետրվար 17, 2016 04:05ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն հայտնելով Սիրիայում քրդերի դիրքերի դեմ Թուրքիայի հարձակումների կապակցությամբ պահանջեց դադարեցնել այդ հարձակումները:
-
Ռուսաստանը Սիրիայում կիրառում է չեչենական տակտիկան. Դավութօղլու
Փետրվար 16, 2016 15:59Թուրքիան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իր սահմանների պաշտպանության, ինչպես նաև էթնիկ զտումը կանխելու և սիրիական ընդդիմության դիրքերի թուլացումը թույլ չտալու համար. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
-
Թուրքիան եւ Իսրայելը պատրաստ են համաձայնություն կնքել «բոլոր վիճելի հարցերի գծով»:
Փետրվար 16, 2016 12:20Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, այսօր հայտնել է թուրքական վարչակազմի մի ներկայացուցիչ:
-
Դավութօղլուն Ուկրաինայում հակառուսական հայտարարություններ է արել
Փետրվար 15, 2016 17:20Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ռուս-թուրքական հարաբերությունների լարված ֆոնի ներքո Ուկրաինայում ակնհայտ հակառուսական հայտարարություններ է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ուկրաինական Segodnya լրատվականը, Դավութօղլուն Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ հանդիպումից հետո հանդիպել է լրագրողների հետ:
-
Թուրք լրագրողները դեմ են դուրս եկել Էրդողանի գրաքննությանը. Deutschlandfunk
Փետրվար 15, 2016 13:34Ստամբուլից մի խումբ լրագրողներ դեմ են հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզչությանը՝ մուտ գործելով Թուրքիայի քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաք Դիարբեքիր, որպեսզի պատմեն՝ ինչ է իրականում տեղի ունենում բախումների գոտում, գրում է “Deutschlandfunk”-ը:
-
Թուրքիան հերքում է Սիրիա զորք ուղարկելու պնդումները
Փետրվար 15, 2016 09:59Թուրքիան չի դիտարկում Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց: Այս մասին Reuters գործակալության վրա հղումով գրում է «ՏԱՍՍ»գործակալությունը: