-
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի գործընկերոջ հետ
Փետրվար 15, 2016 08:06Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
-
Թուրքիայի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել քրդերի դիրքերի ուղղությամբ. ԶԼՄ-ներ
Փետրվար 14, 2016 12:15Թուրքիայի զինված ուժերը փետրվարի 14-ին կրակ են բացել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության դիրքերի վրա` ի պատասխան նրանց կողմից Թուրքիայի տարածքի ռմբակոծության:
-
Սաուդյան Արաբիան զորքեր և կործանիչներ է ուղարկել Թուրքիա
Փետրվար 14, 2016 11:38Սաուդյան Արաբիան պատրաստվում է զորքեր և կործանիչներ ուղարկել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա՝ Սիրիայում մարտական գործողություններ սկսելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշղօլուն, հայտնում էRIA Novosti-ն:
-
Էր-Ռիադի ռազմական ինքնաթիռները կտեղակայվեն թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում. Չավուշօղլու
Փետրվար 14, 2016 08:15Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները կարող են առաջիկա օրերին ժամանել Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազա: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
-
Թուրքիայի իշխանությունները բարբարոսներ ու մարդասպաններ են. Օսման Բայդեմիր
Փետրվար 14, 2016 07:50Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը Twitter-ի իր էջում Թուրքիայի իշխանություններին բարբարոսներ ու մարդասպաններ է կոչել:
-
Թուրքիան ու Հունաստանը խնդրում են ՆԱՏՕ-ին պարեկություն անել Էգեյան ծովում
Փետրվար 11, 2016 14:08Թուրքիան և Հունաստանը համաձայնել են դիմել ՆԱՏՕ-ին՝ խնդրելով պարեկություն անել Էգեյան ծովում՝ ներգաղթյալներին վերահսկելու և անօրինական ներգաղթյալների տեղափոխող մաքսանենգների դեմ պայքարելու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով գերմանացի պաշտոնյայ խոսքին, որի անունը չի նշվում:
-
Դավութօղլուն ՄԱԿ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է երեսպաշտության մեջ
Փետրվար 11, 2016 13:57Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ։ Քաղաքական գործչի խոսքով՝ պաշտոնատար անձինք չեն մեղադրում Ռուսաստանին ռմբակոծություններով փախստականների հոսք ստեղծելու համար, սակայն պահանջում են Թուրքիայից բացել սահմանները ներգաղթյալների համար։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
-
Էրդողանը ամոթանք է տվել ՄԱԿ-ին
Փետրվար 11, 2016 12:55Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ հայտարարությամբ է հանդես եկել՝ ՄԱԿ-ին մեղադրելով սիրիացի փախստականների հարցում Թուրքիային չօգնելու մեջ։
-
Թուրքիայում հայ ընտանիքի վրա կատարված հարձակման գործով ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ՀՀ ԱԳՆ
Փետրվար 11, 2016 11:40Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ-ից:
-
Էրդողանը կատաղել է ԱՄՆ-ի հայտարարությունից
Փետրվար 11, 2016 06:51Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ կատաղեցրել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Սիրիայի քրդերից կազմված YPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր) զինված կառույցը ահաբեկչական չի համարում։