Թուրքիան ու Հունաստանը խնդրում են ՆԱՏՕ-ին պարեկություն անել Էգեյան ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i3682-Թուրքիան_ու_Հունաստանը_խնդրում_են_ՆԱՏՕ_ին_պարեկություն_անել_Էգեյան_ծովում
Թուրքիան և Հունաստանը համաձայնել են դիմել ՆԱՏՕ-ին՝ խնդրելով պարեկություն անել Էգեյան ծովում՝ ներգաղթյալներին վերահսկելու և անօրինական ներգաղթյալների տեղափոխող մաքսանենգների դեմ պայքարելու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով գերմանացի պաշտոնյայ խոսքին, որի անունը չի նշվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2016 14:08 Asia/Tehran
  • Թուրքիան ու Հունաստանը խնդրում են ՆԱՏՕ-ին պարեկություն անել Էգեյան ծովում

Թուրքիան և Հունաստանը համաձայնել են դիմել ՆԱՏՕ-ին՝ խնդրելով պարեկություն անել Էգեյան ծովում՝ ներգաղթյալներին վերահսկելու և անօրինական ներգաղթյալների տեղափոխող մաքսանենգների դեմ պայքարելու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով գերմանացի պաշտոնյայ խոսքին, որի անունը չի նշվում:

«Թուրքիան և Հունաստանը խնդրում են ՆԱՏՕ-ին հսկողության տակ առնել ազգային առափնյա պահակախմբերի և «Frontex»-ի հետ կապված իրավիճակը»,- գործակալությունը ցիտում է պաշտոնյայի անունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդես է եկել ընդդեմ ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին նշում է РИА Новости գործակալությունը:

Հաղորդվում է, որ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ծովում փրկված կամ ՆԱՏՕ-ի կողմից բռնված փախստականներին: ՆԱՏՕ-ի կողմից հավաքված տեղեկությունները փոխանցվելու են Թուրքիայի իշխանություններին՝ անօրինական ներգաղթյալներին տեղափոխողների դեմ պայքարի համար:

«Դա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ հետ ուղարկել կամ կանգնեցնել փախստականներով նավերը»,- հայտարարել է անանուն պաշտոնյան:

armedia.am

13/2/2016