Թուրքիայի իշխանությունները բարբարոսներ ու մարդասպաններ են. Օսման Բայդեմիր
https://parstoday.ir/hy/news/world-i3994-Թուրքիայի_իշխանությունները_բարբարոսներ_ու_մարդասպաններ_են._Օսման_Բայդեմիր
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը Twitter-ի իր էջում Թուրքիայի իշխանություններին բարբարոսներ ու մարդասպաններ է կոչել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2016 07:50 Asia/Tehran
  • Թուրքիայի իշխանությունները բարբարոսներ ու մարդասպաններ են. Օսման Բայդեմիր

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը Twitter-ի իր էջում Թուրքիայի իշխանություններին բարբարոսներ ու մարդասպաններ է կոչել:

Օսման Բայդեմիրը Twitter-ի իր էջում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի լուսանկարն է տեղադրել՝ գրելով հետեւյալ տողերը. «Պետական ահաբեկչությունը չպետք է անպատիժ մնա։ Հեյ, մարդասպաններ, բարբարոսներ, դուք դատվելու եք ու հաշիվ եք տալու»։

Նշենք, որ Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը Թուրքիայի եզակի քուրդ քաղաքապետերից է եղել, ով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել ու այցելել Երեւանում գտնվող Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր։