Դավութօղլուն ՄԱԿ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է երեսպաշտության մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3679-Դավութօղլուն_ՄԱԿ_ին_և_ԱՄՆ_ին_մեղադրել_է_երեսպաշտության_մեջ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ։ Քաղաքական գործչի խոսքով՝ պաշտոնատար անձինք չեն մեղադրում Ռուսաստանին ռմբակոծություններով փախստականների հոսք ստեղծելու համար, սակայն պահանջում են Թուրքիայից բացել սահմանները ներգաղթյալների համար։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2016 13:57 Asia/Tehran
  • Դավութօղլուն ՄԱԿ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է երեսպաշտության մեջ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ։ Քաղաքական գործչի խոսքով՝ պաշտոնատար անձինք չեն մեղադրում Ռուսաստանին ռմբակոծություններով փախստականների հոսք ստեղծելու համար, սակայն պահանջում են Թուրքիայից բացել սահմանները ներգաղթյալների համար։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

«Որոշ շրջանականեր անգամ մատները չեն շարժի սիրիական հակամարտությունը դադարեցնելու համար: Ռուսական ռմբակոծություններն են առաջացնում փախստականների այդ հոսքերը, և ոչ ոք չի համարձակվում ռուսներին ասել, որ նրանք պարտավոր են դադարեցնել»,- ասել է Դավութօղլուն։

ԱՄՆ-ը և ՄԱԿ-ի մի շարք այլ անդամներ սիրիացի քրդերին համարում են կարևորագույն ուժերից մեկը, որ կարող է պայքարել ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ։

armedia.am

13/2/2016