-
Հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնի փողոցներ
Հոկտեմբեր 21, 2017 19:25Հոկտեմբերի 21-ին՝ Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելու Իսպանիայի նախարարների կաբինետի որոշումից հետո, հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ, հաղորդում է DW-ն:
-
Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը
Հոկտեմբեր 21, 2017 10:25Իսպանիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստում կհստակեցնի կատալոնական ճգնաժամը կարգավորելու գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
-
Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ
Հոկտեմբեր 20, 2017 14:27Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ին կայանալիք նիստում մտադիր Է կիրառել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն Է նախատեսում:
-
ԵՄ-ն բացառում է Իսպանիայի և Կատալոնիայի միջև միջնորդությունը
Հոկտեմբեր 20, 2017 11:40Մադրիդի և Կատալոնիայի ինքնավարության ղեկավարության միջև հակամարտությանը միջամտելու հիմքեր չկան, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
-
Իսպանիան հայտարարել է, որ կչեղարկի Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը
Հոկտեմբեր 19, 2017 15:45Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է կասեցնել Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը։ Երկրի վարչապետը հոկտեմերի 20-ին կառավարության նիստ է նշանակել:
-
Ձերբակալվել են կատալոնացի երկու առաջնորդներ
Հոկտեմբեր 18, 2017 08:45Իսպանիայի դատախազությունը մեղադրել է Կատալոնիայի «Օմնիմում» անջատողական շարժման առաջնորդ Ջորդի Կույշարտին և Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Ջորդի Սանչեսին՝ անցած ամիս անկախության կողմնակիցների քայլերթի ժամանակ ոստիկանության դեմ բռնություն հրահրելու մեջ:
-
Կատալոնիան հետաձգեց անկախության հայտարարումը
Հոկտեմբեր 12, 2017 06:53Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը խորհրդարանին հորդորել է դադարեցնել անկախության հռչակման գործընթացը, որպեսզի Իսպանիայի իշխանությունների հետ երկխոսություն սկսեն համաձայնեցված որոշում փնտրելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
-
Իսպանիան Կատալոնիայից պահանջել Է պարզաբանել՝ հայտարարել Է նա արդյոք անկախություն
Հոկտեմբեր 11, 2017 13:22Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել Է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
-
Կատալոնիայի ղեկավարը ստորագրել է անկախության հռչակագիրը
Հոկտեմբեր 11, 2017 07:10Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալն ու խորհրդարանի խոսնակը ստորագրել են անկախության հռչակագիրը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
-
Համընդհանուր ցույց Իսպանիայում
Հոկտեմբեր 08, 2017 14:40Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ու ընդդիմադիրները տարբեր քաղաքներում ցույց են անցկացրել: